Թուրք անունով հայտնի օրենքով գողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Քրեական աշխարհում Թուրք անունով հայտնի օրենքով գող Անդրեյ Տարկանովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել շորթման հոդվածով: Այս մասին հայտնում է ՌԵՆ ԹՎ-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Հայտնվում է, որ քրեական հեղինակությունը գումար է շորթել Մոսկվայի «Սելյատինո» շուկայում՝ քաղաքացիներից մեկից պահանջելով 500 հազար ռուբլի: