Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը (բուք է, ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սյունիքի մարզի ավտոճանապարհները մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են։
Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին տեղում է ձյուն։
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա: