Նոր մանրամասներ՝ ֆեյքերի ՊՈԱԿ-ում Դանիել Իոաննիսյանի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին
Mediaport-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Նիկոլ Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ում այսօր տեղի ունեցած խայտառակ միջադեպից։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Դանիել Իոաննիսյանը երկու հոգու ուղեկցությամբ, սեռական բնույթի հայհոյանքներով մտել է Օրբելի 23 հասցեում գտնվող ՊՈԱԿ՝ իր նախկին կոլեգա, ՊՈԱԿ-ի ներկայիս աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանի հետ հաշիվներ մաքրելու։
Հայհոյանքներից ու աղմուկից դուրս են եկել ՊՈԱԿ-ի աշխատակից հանդիսացող մի քանի տղա և լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։ Իրավիճակն այնքան է թեժացել, որ ՊՈԱԿ-ի անվտանգության աշխատակցին չի հաջողվել հանդարտեցնել ծեծի մասնակիցներին, ստիպված ոստիկանություն են կանչել։