Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինձ թվում է, որ թշնամին հստակ կոորդինատ է տվել, որ տղայիս խփեն. Արտակ Հովհաննիսյան

Հիշում եք, չէ՞ արցախա-ադրբեջանական վերջին պատերազմի դեմքն ու խորհրդանիշը դարձած, տեղական ու միջազգային մամուլի առաջին էջերում, վահանակների վրա, շատերի սոցիալական օգտահաշիվներում հայտնված հայտնի լուսանկարի հերոսին` Ալբերտ Հովհաննիսյանին: Ալբերտի հոր` Արտակ Հովհաննիսյանի հետ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք հերոսի մանկության, վերջին զրույցի, նպատակների եւ հայտնի լուսանկարի պատմության մասին:

Միշտ մտածել է երկրի համար պիտանի մարդ դառնալու մասին

- Պարոն Հովհաննիսյան, ինչպիսի՞ մանուկ էր Ալբերտը:
- Ալբերտը շատ խելացի էր, երբեւէ թույլ չէր տալիս այնպիսի արարք, որի համար նկատողություն կստանար: Շատ զգուշավոր երեխա էր, նրբանկատ:
- Ի՞նչ նախասիրություններ  ուներ մանուկ հասակում:
- Զբաղվում էր կարատեով, միշտ առաջին տեղերն էր գրավում: Ասում էր` ես պետք է ուժեղ տղա դառնամ, որ եթե բանակ գնամ, ու պատերազմ լինի, ֆիզիկապես թշնամուց ուժեղ լինեմ:
- Ի՞նչ նպատակներ ուներ, որոնք կիսատ մնացին:
- Ալբերտս Սլավոնական համալսարանի ուսանող էր, ուզում էր շատ լավ տիրապետել ռուսերեն լեզվին: Անհամբեր սպասում էր բանակից վերադառնալուց հետո նորից ուսանող դառնալու կյանքին: Ուզում էր քաղաքագետ-իրավաբան դառնալ: Ասում էի` տղաս, ախր շատ դժվար բաժին ես ընտրել: Նա էլ, թե` պապ, ինձ համար հաճելի կլինի, երբ ես իմ մասնագիտությամբ մեր երկրին պիտանի լինեմ: Ինքը միշտ մտածել է երկրի համար պիտանի մարդ դառնալու մասին:

Ալբերտս ժպիտով գնաց Հայոց բանակ

- Կհիշե՞ք Ալբերտի մանկությունից մի դրվագ, որն ամեն անգամ վերհիշելիս` ակամայից ժպտում եք:
- Մի անգամ մեր բակում հողերի հետ խաղալուց հետո մի կենդանի ձեռքը բռնած եկավ տուն: Ասաց. տեսեք ինչ եմ գտել: Մայրն էլ, թե հետ տար տեղը: Ալբերտս ասաց. «Մամա՛, ինքը ինձանից փոքր ա, մեղք ա»: Երբեք ոչ մի կենդանու չէր վնասում, նրա մոտ խիղճ ասածը մի քիչ այլ կերպ էր ընդգծված: Միշտ թույլի կողմն էր Ալբերտս:
- Ո՞ւմ հետ էր ավելի շատ կիսվում` հայրիկի՞, թե` մայրիկի:
- Փոքր ժամանակ` մայրիկի, բայց պատանի հասկում արդեն ինձ հետ: Մեր մեջ ավելի շատ եղել է ընկերական շփում, քան հայր ու որդու: 
- Եղել եք նաեւ ընկերներ, ուրեմն հաստատ կիսված կլինի Ձեզ հետ` ունե՞ր սիրած աղջիկ:
- Անկեղծ ասած, այդ թեմայի շուրջ ընդհանրապես չենք խոսել: Ինքը միշտ մտածում էր սովորելու, աշխատելու, իրենը ստեղծելու մասին: 
- Պարոն Հովհաննիսյան, կխնդրեմ հիշեք Ալբերտին` Հայոց բանակ ճանապարհելու օրը:
- Հունվարի 13-ն էր, էսօրվա նման հիշում եմ: Ալբերտս ժպիտով գնաց Հայոց բանակ: 
- Գո՞հ էր ծառայության ընթացքից, հաճա՞խ էր զանգում, խոսում:
- Դժգոհ չէր երբեք: 

Երկու բառ ասաց` «Ալբերտն էլ մեզ հետ չի»

- Գանք չարաբաստիկ սեպտեմբերի 27-ին: Այդ օրը խոսե՞լ եք Ալբերտի հետ:
- Մինչեւ այդ` սեպտեմբերի 15-ին Ալբերտիս ծնունդն էր, գնացել էինք, զրուցեցինք: Վերջում բաժանվելիս ասացի. «Տղես, գիտես չէ՞, որ վերջին պատրոնը քոնն ա»: Ասաց. «Պապ, եթե պատերազմ լինի, մենք մեր սաղ հողերը հետ ենք բերելու: Իմ հրետանիով իջնելու եմ Բաքու»... 
Պատերազմի օրերին կապ չկար առհասարակ, վերջին անգամ խոսել եմ սեպտեմբերի 28-ին: Այդ օրը զանգեց անծանոթ համարից, մի երկու բառ խոսեց, ասեց` հոգնած եմ պապ, վաղը կզանգեմ: Անգամ չհասցրի ասել, որ իր լուսանկարը լայն տարածում է ստացել, ինքը այդ մասին ոչինչ չիմացավ:
- Պարոն Հովհաննիսյան, ասում են, որ բանակը մեր երիտասարդներին կոփում է: Ի՞նչ փոփոխություններ նկատեցիք Ալբերտի մեջ այդ ամիսների ընթացքում:
- Բավականին շատ էր հասունացել տղաս:
- Ո՞ւմից իմացաք Ալբերտի զոհվելու մասին բոթը:
- Սեպտեմբերի 30-ն էր, ցերեկվա 12:30-ը: Ամառանոցում էի, մայրիկիս հետ պետք է գնայինք հիվանդանոց. հայրիկս վատառողջ էր: Զանգ եկավ, ասացին Ալբերտի եղբա՞յրն է: Պատասխանեցի` չէ, իրա պապան է: Հեռախոսն անջատեցին: Փորձեցի ինքս զանգել, վերցրեց, երկու բառ ասաց. «Ալբերտն էլ մեզ հետ չի»...
Ութ-ինը օրը փնտրեցինք Ալբերտիս մարմինը, մինչեւ գտանք:

Ալբերտը թշնամու բազմաթիվ կենդանի ուժերի վնաս է հասցրել

- Վստահ եմ` խոսել եք մեր հերոսի ընկերների հետ: Ի՞նչ պայմաններում է զոհվել Ալբերտը:
- Անկեղծ ասած, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ինձ թվում է, որ թշնամին հստակ կոորդինատ է տվել, որ տղայիս խփեն: Շատ էր շրջանառվում որդուս լուսանկարը, անունը, իսկ Ալբերտը թշնամու բազմաթիվ կենդանի ուժերի վնաս է հասցրել: Բացի այդ, հստակ հարվածել է թշնամու ռազմատեխնիկայի եւ լուրջ կայանների վրա, անգամ մենք զարմանում էինք, թե ինչպես կարելի է հրետանիով նման գործ անել: Որդուս վիրավորումը եղել է գլխի եւ որովայնի շրջանում: Չգիտեմ, միգուցե եթե ունենար այդ չարաբաստիկ բրոնեժիլետը, գուցե փրկվեր Ալբերտը, չգիտեմ... 
Ալբերտի վիրավորման մասին ոչ ոք հստակ բան չի պատմում, որովհետեւ չեն կարողանում խոսել: Նրա հետի զինվորը մինչ օրս չի կարողանում ուշքի գալ, մինչ օրս էլ հենց Ալբերտի մասին բան ենք հարցնում, այլայլվում է:
- Կուզենամ անդրադառնաք նաեւ Ալբերտի հայտնի լուսանկարի պատմությանը:
- Ուշ երեկոյան նստած` հեռուստացույց էի դիտում, պատահական տեսա Ալբերտին: Ձայն տվեցի կնոջս, ասացի` արի-արի, Ալբերտն է: Ասաց` լո՞ւրջ: Ասացի` էդքան էրեխու մեջ գնացին Ալբերտի՞ն նկարեցին: Հետո անընդհատ էդ կադրերը ցույց էին տալիս, ապա մեզ տեղեկացրին, որ Ալբերտն է իսկապես: Հա՛մ հպարտություն էի ապրում, հա՛մ էլ վախ կար մի տեսակ մեջս: Հետո մտածեցի, որ եթե նկարել են, ուրեմն հանգիստ տեղ է, բայց ավաղ պարզվեց, որ դա ամենածանր տեղն է եղել: 
- Ասում են` ծնողները ներքուստ զգում են իրենց երեխային: Մեր հերոսի անմահանալու օրը ինչ-որ հատուկ զգացողություն ունեցե՞լ եք:
- Ալբերտի մայրը Ալբերտի զոհվելու օրը` սեպտեմբերի 29-ին` նույն ժամին գտնվել է եկեղեցում` մոմ վառելիս: Ասում է, երբ մոմ էի վառում, ակամայից արցունքներս հոսեցին... մայրական զգացում էր երեւի: Ինքս այնքան լարված էի այդ օրերին, որ չէի էլ պատկերացնի, որ նման բան կարող է պատահել:

Հ.Գ. Մեր հերոսի հայրիկի` Արտակ Հովհաննիսյանի հետ զրույցն ամբողջությամբ դիտեք «Իրավունք TV»-ի եթերում:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ավելին

Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին Պատգամավոր Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը դեռևս չի քննարկվել. Գեղամ Մանուկյան Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար Ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ. Բայրամյան Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ Արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշել է ծննդյան տարեդարձը Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ խոսնակ Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում Նոր արևային էլեկտրակայանը Մեծ Բրիտանիայում ապահովում է էներգիա ավելի քան 20 հազար տների համար Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Արցախում ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատարը նոր պաշտոն է ստացել Ժամեր շարունակ ջուր չի լինի Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը (տեսանյութ) Արևմուտքից անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ