Սեյրան Օհանյանի առողջական վիճակն ավելի է սրվել
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շարունակում է գտնվել «Մուրացան» զինվորական հոսպիտալում։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը։
Ավելի վաղ հայտնվել էր, որ Օհանյանը հոսպիտալ էր տեղափոխվել մրսածության հետևանքով։
Պաշտպանը նշել է, որ որոշ մասով բարդություններ են կրկին նկատվել։