Արարատի մարզում 27-ամյա վարորդը BMW-ով կոտրել է ցանկապատը, արմատախիլ արել մի քանի ծառ և հայտնվել հողամասում. կա վիրավոր
Այսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 17:50-ի սահմաններում, Արարատի մարզի Դիմիտրով գյուղի բնակիչ, 27-ամյա Արթուր Զաքարյանը՝ իր վարած BMW-ի մակնիշի ավտոմեքենայով, Մխչյան-Դիտակ գյուղամիջյան խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի բակի ասբեստի շիֆերով ցանկապատը, առաջ ընթացել, բախվել մի քանի ծառի, արմատախիլ արել և հայտնվել հողամասում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղանը տեղեկոթյունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: