Ծաղկաձորում Hyundai ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա վիրավոր
Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 36-ամյա Ռոբերտ Սարգսյանը, Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցում, իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ռ. Սարգսյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն: