Երևանի կենտրոնում երկու մարդ են դանակահարել (տեսանյութ)
Մարտի 21-ի երեկոյան տարբեր բուժհաստատություններից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց, որ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են երկու տղամարդ։ Ախտորոշվել էին կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր. նրանց դանակահարել էին։ Բժշկական կենտրոններ մեկնած խմբերն օպերատիվորեն պարզեցին, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ։ Շուտով հայտնի դարձավ դեպքի վայրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Կենտրոնականի քրեական հետախույզները մեկնեցին Սարյան փողոցի թիվ 35 շենքի բակ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին այստեղ։ Իրականացված հարցումների արդյունքում ոստիկանության ծառայողները տեղեկություններ ձեռք բերեցին, որ մի խումբ անձանց միջև անհիմն վեճ է ծագել։
Պարզաբանումները հանգուցալուծվել են դանակահարությամբ։ Պարզվեցին մասնակիցների ինքնությունը, բնակության վայրերը, յուրաքանչյուրի դերակատարությունը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների համադրմամբ ու վերլուծությամբ պարզվեց նաև կասկածվողի ինքնությունը։ Նա և մյուսները հայտնաբերվեցին ու մարտի լույս 22-ի գիշերը բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին։ Մայրաքաղաքում բնակվող 21-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք։ Նշանակվել են փորձաքննություններ։




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Երկրաշարժ Հայաստանում
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի