Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասին
Սպորտ

«Նա է իմ միակ ու իսկական սերը». Ալեքսանդր Բաբասյան

Նա չի ընդունում ստացած յուրաքանչյուր առաջարկ եւ ամեն անգամ կերպար կերտելիս յուրովի է մոտենում իր առջեւ դրված խնդրին: Անչափ շատ է սիրում դերասանի մասնագիտությունը, բայց բոլորից ու ամենից շատ սիրում է որդուն՝ 5-ամյա Ալեքսանդրին: BRAVO.am-ի հետ նոր զրույցում Ալեքսանդր Բաբասյանը պատմել է իր եւ որդու՝ 2 ամիս ու ավելի տեւած բաժանման, կարոտի, հետաձգված նկարահանումների մասին, եւ ոչ միայն:

Դերասանը, սովորության համաձայն, յուրաքանչյուր նախագծից հետո փոքր-ինչ դադար է վերցնում. վստահ է՝ անհրաժեշտ է հանգստանալու ու մտքերն ի մի բերելու ժամանակ, որպեսզի հետո ներկայանա նոր խոսքով ու ասելիքով: Իսկ «Պատվից առավել» սերիալից հետո ունեցած դադարի ժամանակ զբաղվել է իր բիզնեսներն ընդլայնելով եւ կայունացնելով:

 

Ալեքսանդր Բաբասյանը

«Այս ընթացքում նկարահանվելու 1-2 առաջարկ եմ ունեցել, սակայն մերժել եմ: Ես չափազանց շատ եմ սիրում դերասանի մասնագիտությունը, չմոռացվող կերպարներ կերտելը, նաեւ՝ սիրված լինելը: Այդ իսկ պատճառով չեմ ուզում հիասթափեցնել իմ լսարանին. գիտեն, որ ամեն առաջարկ չեմ ընդունում եւ ամեն կերպար չեմ կերտում»,-ասել է նա, ապա հավելել, որ ամեն անգամ հատուկ աշխատում է ամբողջական կերպարի՝ արտաքինի, ոճի վրա, մշակում իր խոսքն ու անգամ ժեստերը:

Նկարահանման հրապարակում կարեւորում է գրագետ աշխատանքն ու հենց դրանից էլ հաճույք է ստանում.«Դերասանը չպետք է ծանրաբեռնված աշխատի: Ճիշտ չեմ համարում մեկ օրվա մեջ բազմաթիվ հույզեր ստանալը: Եթե որեւէ տեսարան այնքան էլ սրտովս չի լինում, չեմ հանձնվում եւ փորձում եմ 2-րդ կամ գուցե եւ 3-րդ անգամ, մինչեւ ստանամ իմ ուզածն ու պատկերացրածը»:

Ալեքսանդրից հետաքրքրվեցինք՝ արդյոք բաց է նոր առաջարկների համար.«Չեմ բացառում նորից նկարահանվել, հնարավոր է` հենց վաղն էլ ստանամ լավ առաջակ եւ մտածեմ այդ ուղղությամբ: Բազմիցս նշել եմ, որ երբեք գումարի համար չեմ նկարահանվում, հենց դրա համար էլ ընտրում եմ այն կերպարները, որոնք ինձ պարզապես հաճույք կպարգեւեն»:

Երկրում տիրող իրավիճակին լուրջ է վերաբերվում եւ, ինչպես նշել է, խստորեն պահպանում է հակահամաճարակային կանոնները.«Քանի որ աշխատանքի բերումով ավելի շատ դրսում եմ լինում, այս ամիսներին հասկացա, որ տանը մնալն անչափ հաճելի է: Մեկուսացումը շատ ընտանիքների հնարավորություն տվեց ճանաչել միմյանց. մայրերին՝ զբաղվել երեխաների խնամքով, ամուսիններին՝ ավելի շատ ժամանակ անցկացնել իրար հետ: Այնպես որ, իհարկե, հումորով, բայց կարող եմ ասել շնորհակալություն կորոնավիրուսին, որ միմյանց հետ շփվելու հնարավորություն տվեց մարդկանց»:

Ստիպված է եղել 2 ամսից ավելի հեռու լինել որդուց, ինչն էլ ամենասարսափելին է  համարում.«Երբեք չէր եղել, որ այսքան երկար ժամանակով որդուցս հեռու լինեի: Նա մեկնել էր Ռուսաստան՝ անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու, արդեն ժամանակն էր վերադարձի, երբ հայտարարվեց արտակարգ դրություն, փակվեցին ճանապարհները: Եթե անգամ մեկ տարբերակ լիներ նրան բերելու, ես կանեի, սակայն հնարավոր չէր: Շատերը մտածում են, որ սոցցանցերում երեխայիս հանդեպ անսահման սերս ցույց տալը ձեւականություն է, բայց ես ապրում եմ նրանով, եւ նա է իմ միակ ու իսկական սերը: Մեծ նշանակություն եմ տալիս դաստիարակությանն ու կրթությանը, եւ գուցե չափազանցված հնչի, բայց ամեն գիշեր ես եմ նրան քնեցնում` ընկերական զրույցներից եւ հեքիաթներ պատմելուց հետո»:

Ալեքսանդր Բաբասյանը՝ որդու հետ

Հարցին, թե երկար բաժանումն արդյոք ազդել էր իր եւ փոքրիկի հարաբերությունների վրա, դերասանը պատասխանել է.«Հակառակը՝ հայր ու որդի կապն առավել ամրացավ, ջերմացավ: Ոչ մի պարագայում չի կարող իմ եւ որդուս սերը սառել: Իսկ այդ ընթացքում ես հանգիստ եմ եղել այնքանով, որ նա շատ ապահով ձեռքերում էր՝ մայրիկի, տատիկի եւ պապիկի հետ: Շատ կողմ եմ, երբ երեխանեը կապված են լինում մայրիկների հետ, քանզի դա բխում է միայն երեխաների շահերից: Ինչպես նաեւ, իմ եւ որդուս մայրիկի հարաբերություններն էլ չեն կարող վատ լինել, որովհետեւ դրանից կտուժի միմիայն երեխան, իսկ ես միշտ առաջինը մտածում եմ հենց երեխայի մասին: Երեխան ե՛ւ մոր, ե՛ւ հոր հետ պետք է կապված լինի ու սիրի. միայն վատ ծնողը հակառակը կկամենա: Երբ ես վստահ-վստահ խոսում եմ, շատերն են գուցե կարծում, որ գլուխ եմ գովում, սակայն որոշ ժամանակ հետո հասկանում են, որ ասածներս ճիշտ էին: Իմ ու որդուս օրինակով կուզեմ, որ շատ ծնողներ հասկանան, որ երեխային միայն աշխատանքից հետո մեկ ժամ սիրելն ու նրա հետը շփվելը դեռ ոչինչ է. նրա հետ պետք է ընկերանալ եւ ամուր կապ ստեղծել: Ինձ համարում եմ օրինակելի հայր եւ ուզում եմ, որ որդուս համար էլ հետագայում լինեմ լավ հոր օրինակ»:

Ալեքսանդրն անդրադարձել է նաեւ իր համար օրինակելի կնոջ եւ մոր կերպարին. «Յուրաքանչյուր երեխա իր մորը նայելիս սրբություն պետք է տեսնի»,-նշել է նա եւ հավելել, որ գնահատում է հավատարմությունը, ջերմությունն ու կին մնալը. «Հակառակ դեպքում, երբ, օրինակ, կանայք սկսում են ձեռք բերել տղամարդկային հատկանիշներ, բառապաշար, վատ վարք, կորցնում են իրենց հմայքն ու նմանվում են տղամարդու»:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ալեքսանդր Բաբասյանի արխիվից