Lուսանկարներ դեպքի վայրից. ինչ է կատարվել Էրեբունիում քիչ առաջ. կրակոցներ, տոպրակներով զենք ու զինամթերք
SHAMSHYAN.COM-ը գրում է


Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արցախի 8/16 հասցեի դիմաց կրակոցներ են հնչում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Վահրամ Խաչատրյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Անանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը։ Ոստիկանները նշված վայրում բանակցություններ են վարել մի քաղաքացու հետ, ով մինչև ատամները եղել է զինված։ Որոշ ժամանակ անց Էրեբունու ոստիկանապետի օպերգծով տեղակալ Վ. Խաչատրյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Անանյանը, վտանգելով իրենց կյանքը, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, կարողացել են վնասազերծել այդ քաղաքացուն, ապա բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ավտոմատ, «գրանատներ», որսորդական հրացան, փամփուշտներ և այլ զենք-զինամթերք։ Դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այդ քաղաքացու ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա անունը Արմեն է։




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Երկրաշարժ Հայաստանում
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»