Վարանի հեռանալը Ռեալից գրեթե անխուսափելի է. ակումբը նրա համար ավելի քան 60 մլն եվրո է ցանկանում ստանալ
Կիսապաշտպան Իսկոն, ինչպես նաև պաշտպաններ Ռաֆայել Վարանն ու Մարսելոն, ամենայն հավանականությամբ, կհեռանան «Ռեալից» այս ամառ:
As-ի տեղեկություններով, ֆրանսիացու հեռանալու գրեթե անխուսափելի է: 28-ամյա ֆուտբոլիստն իր ուժերը ցանկանում է փորձել նոր առաջնությունում: Վարանի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի ամռանը, այդ իսկ պատճառով «Ռեալը» ստիպված կլինի նրան վաճառել հիմա, հակառակ դեպքում մեկ տարի անց պաշտպանն անվճար կհեռանա:
«Ռեալը» Վարանի տրանսֆերից հույս ունի ավելի քան 60 մլն եվրո ստանալ: Մոտ ժամանակներս որպես նրան փոխարինող՝ մադրիդյան թիմը պայմանագիր կկնքի ազատ խաղացողի կարգավիճակ ունեցող Դավիդ Ալաբայի հետ:
Մարսելոն և Իսկոն կորցրել են իրենց տեղը «Ռեալի» մեկնարկային կազմում:
«Ռեալն» ընդհանուր առմամբ իր երեք ֆուտբոլիստների վաճառքից մտադիր է մոտ 100 մլն եվրո ստանալ: Ակումբը նաև բաց կթողնի Մարկո Ասենսիոյին և Մարիանո Դիասին, եթե լավ առաջարկ ստանա:




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Երկրաշարժ Հայաստանում
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի