Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Սպորտ

ԵԼ եզրափակիչ. 11 մետրանոց վիճակախաղում հաղթեց ու ԵԼ գավաթին տիրեց Վիլյառեալը (տեսանյութ)

Լեհաստանի Գդանսկ քաղաքում Եվրոպա Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի շրջանակում «Վիլյառեալը» մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Խաղն անցավ փոխնիփոխ հաջողություններով, սակայն 100 տոկոսանոց գոլային պահերը քիչ էին: Առաջին խաղակեսում «դեղինները» կարողացան առավելություն ստանալ: 29-րդ րոպեին Պարեխոյի փոխանցումից հետո Մորենեն առաջ մղեց իսպանական թիմին: Ամբողջ երկրորդ խաղակեսն անցավ «կարմիր սատանաների» առավելությամբ, սակայն միայն մեկ անգամ Սուլշերի թիմը կարողացավ գրավել մրցակցի դարպասը: 55-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց, ու ինչպես հետագայում պարզվեց, խաղի վերջակետը դրեց Կավանին՝ 1-1:

Հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց: Գոլեր չգրանցվեցին նաև լրացուցիչ ժամանակում, և խաղը տեղափոխվեց 11 մետրանոց «վիճակախաղ» հարվածաշար:

«Վիլյառեալից» դիպուկ էին Մորենոն, Ռաբան, Ալկասերը, Ա. Մորենոն, Պարեխոն, Գոմեսը, Ալբիոլը, Կոկլենը, Գասպարը, Տոռեսը, Ռուլին

«Մանչեսթեր Յունայթեդից» դիպուկ էին Մատան, Տելլեսը, Ֆերնանդեշը, Ռեշֆորդը, Կավանին, Ֆրեդը, Ջեյմսը, Շոուն, Տուանզեբեն, Լինդելյոֆը, վրիպեց Դե Խեան:

«Վիլյառեալը» հաղթեց ու իր պատմության ընթացքում առաջին անգամ տիրեց Եվրոպա Լիգայի գավաթին, իսկ Էմերին հաղթեց իր չորրորդ եզրափակիչը: