Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասին
Իրավունք

Միգրացիոն ծառայությունը պարզաբանել է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգի պարզեցումը

Ազգային ժողովը մայիսի 27-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Օտարերկրացիների, Պետական տուրքի և Սոցիալական աջակցության մասին ՀՀ  օրենքների, ինչպես նաև Վարչական իրավախախտումների և ՀՀ աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայությունից, այդպիսով, հնարավորություն է ստեղծվում  ունենալ  ՀՀ ժամանող աշխատանքային միգրանտների ամբողջական պատկերը, ինչը կարևոր  է ինչպես անկանոն  միգրացիայի կանխարգելման, այնպես  էլ  այդ  անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ 

«Ներկայացված փաթեթի ընդունման արդյունքում.

ստեղծվում է օտարերկրյա աշխատողների գրանցման միասնական էլեկտրոնային հարթակ,  որը հնարավորություն է տալու  միաժամանակյա հասանելիություն ապահովել   աշխատանքի թույլտվության գործընթացում ներառված  բոլոր պետական մարմինների  համար, կրճատելով  գործընթացի  վրա ծախսվող  ժամանակը  և բարելավելով վարչարարությունը,

պարզեցվում  է աշխատանքի թույլտվության  տրամադրման  ընթացակարգը։ Ներկայումս  աշխատանքի թույլտվությունը տրամադրվում  է  գործատուին, իսկ  դրա հիման վրա արդեն աշխատողը ստանում  է  կացության  կարգավիճակ։ Առաջարկվող կարգով աշխատանքի թույլտվությունը  իրենից  ներկայացնելու  է  էլեկտրոնային հարթակում տրվող հաստատում, որի հիմքով օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ։ Արդյունքում կրճատվում  է   վարչարարությունը, թեթևանում թե՛ գործատուի և թե՛ օտարերկրացու բեռը,

հստակեցվում է ԵԱՏՄ մասին պայմանագրով նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների աշխատանքային գործունեությունը կարգավորող նորմերի կիրարկումը,

հստակեցվում  են     աշխատանքի  թույտվության  տրամադրելու հարցում պետական լիազոր մարմնի, ինչպես  նաև  գործընթացում ներառված  մյուս   մարմինների   գործառույթները,

հնարավորություն է ստեղծվում հավաքագրել ամբողջական  վիճակագրական տվյալներ,  այդ  թվում առանց  աշխատանքի  թույլտվության  ՀՀ-ում աշխատող  օտարերկրյա  քաղաքացիների  վերաբերյալ։

Փաթեթում նշված մի շարք գործընթացներ առավել դետալային կարգավորման  են ենթարկվելու ՀՀ  կառավարության  որոշումներով, ինչն  էլ կառավարությանը  առավել մեծ ճկունություն  է տալու միգրացիոն հոսքերի կառավարման  հարցում»,- հայտնեցին Միգրացիոն ծառայությունից։