Հայազգի երկու ֆուտբոլիստ առաջադրվել է «MLS-ի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում
NBC4-ը հայտնում է, որ «Կոլամբուսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը առաջադրվել է այս տարվա ESPY մրցանակաբաշխության՝ MLS լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում՝ մրցելով Ալեխանդրո Պոզուելոյի, Անդրե Բլեյքի և ևս մեկ հայազգի ֆուտբոլիստի՝ Դիեգո Ռոսսիի հետ:
Սելարայանը ամերիկյան ակումբին միացավ 2019 թվականի դեկտեմբերին՝ իր դեբյուտային խաղում խփելով հաղթական գոլ: 2020-ի MLS-ի լիգայի գավաթի եզրափակչում լիգայի տարվա նորեկը խփեց երկու գնդակ և կատարեց մեկ գոլային փոխանցում ՝ 3:0 հաշվով հաղթանակ պարգևելով թիմին։
Սելարայանը ճանաչվել է MLS գավաթի վերջին խաղարկության ամենաարժեքավոր խաղացող:
23-ամյա ուրուգվայահայ ֆուտբոլիստ Դիեգո Ռոսսին ստացել է «նոր Լուիս Սուարես» մականունը և նվաճել է «Ոսկե խաղակոշիկը» 2020 MLS Is Back մրցաշարում՝ խփելով 7 գոլ: Ռոսսին նաև ճանաչվել է MLS- ի լավագույն երիտասարդ խաղացողներից մեկը: Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական՝ մասնակցելու Էկվադորի ու Չիլիի դեմ հանդիպումներին: Սակայն նրա դեբյուտն ազգային թիմի մարզաշապիկով այդպես էլ տեղի չունեցավ։ Ֆուտբոլիստը նաև չի հրավիրվել Ուրուգվայի հավաքական՝ մասնակցելու Հարավային Ամերիկայի ընթացիկ խաղարկությանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմը» և «Էվերթոնը» կպայքարեն «Լոս Անջելես» ակումբի հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանի տրանսֆերն այս ամռանը ձեռք բերելու համար: Մանրամասներն՝ այստեղ։




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Երկրաշարժ Հայաստանում
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի