Չեխահայ Արթուր Սարգսյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր
Հունիսի 23-ից 24-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի կադետների աշխարհի առաջնություն: Չեխական Հավլիչկուվ Բրոդ քաղաքից 17-ամյա ըմբիշ Արթուր Սարգսյանը այս առաջնությունում հանդես եկավ մինչեւ 110 կգ քաշային կարգում եւ նվաճեց բրոնզե մեդալ: Այս քաշային կարգում մրցում էին 20 ըմբիշներ ամբողջ աշխարհից:
Առաջին տուրում Արթուրը միավորների հաշվով 5: 0 հաշվով հաղթեց ուզբեկ Օտաբեկ Խոլմուրզաևին:
Երկրորդ տուրում Արթուրը նույնպես միավորների հաշվով 4: 1 հաշվով հաղթեց թուրք Բաքիրին: Կիսաեզրափակչում Արթուրը մենամարտեց Գերմանիայի ու Եվրոպայի չեմպիոն Օվսյանիկովի հետ: Այստեղ, մի փոքր վատ մենամարտից հետո, Արթուրը պարտվեց 0: 4 հաշվով:
Բրոնզե մեդալի համար պայքարում Արթուրը մենամարտեց ԱՄՆ-ից Էնթոնի Մալենի հետ: Առաջին րոպեներին Արթուրը անպաշտպան պայքարից հետո պարտվեց՝ 5: 0 հաշվով, բայց հետո կանգնած դիրքում նա գեղեցիկ խաչաձեւ հակադարձ քայլ կատարեց և ժամկետից շուտ ամերիկացուն ուսերի վրա պառկացրեց:
Արթուրը Չեխիայի միակ ներկայացուցիչն էր, որը նվաճեց մեդալ, եւ այն էլ ՝ բրոնզե։
Տեղեկացնենք, որ Արթուրը ծնվել է Հավլիչկուվ Բրոդ քաղաքում, հինգ տարեկանից զբաղվում է ըմբշամարտով։ Նախորդ ամիս Բուլղարիայում անցակացված Եվրոպայի առաջնությանը նա գրավել էր չորրորդ տեղը։ Տարբեր տարիներին նա չորս անգամ դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Չեխիայի չեմպիոն։
Շնորհավորում ենք Արթուրին, նրա ընտանիքին, մարզիչ Զդենեկ Շվեցին այս հաղթանակի կապակցությամբ եւ մաղթում նորանոր հաղթանակներ միջազգային մրցույթներում։





















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Երկրաշարժ Հայաստանում
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի