Այսօր՝ 28 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Եթե կա ցավ, ուրեմն կա խնդիր, որ բուժման կարիք ունի. Աշոտ Սոֆյան

Մենք հաճախ անտեսում ենք մեր առողջական խնդիրները, ականջ չենք դնում մեր օրգանիզմի ուղարկած ահազանգերին, դիմանում ենք ցավին, ամեն կերպ հետաձգում բժշկին այցելելը և մի պատահական օր նրա մոտ հայտնվում արդեն շտապ կարգով ավելի բարդացած վիճակում։«Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցել է  «Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Սերգեյի Սոֆյանի  հետ օրթոպեդիկ խնդիրների՝ այդ թվում արթրոզների, օստեոպորոզի, օստեոխոնդրոզի մասին։

«Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի իրականացնում է սպորտային, կենցաղային, ավտովթարի հետևանքով առաջացած կոտրվածքների, հոդախախտերի (խոշոր հոդեր,վերին և ստորին ծայրանդամների հոդեր) կոնսերվատիվ և վիրահատական բուժում։ Վիրահատական միջամտությունները՝ օսթեոսինթեզ, արթրոսկոպիա, խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում, իրականացվում են նորագույն տեխնոլոգիաներով ու մեթոդներով: Բարձր արդյունավետությամբ բուժվում են արթրոզները, արթրիտները, օսթեոպորոզները, օսթեոխոնդրոզները, հոդախախտերը, հետտրավմատիկ բարդությունները (օստեոմիելիտ, չսերտաճող կատարվում), կատարվում է նաև ոտնաթաթի դեֆորմացիաների և կեցվածքի շտկում:

Բավական հաճախ այս բաժանմունք դիմում են արթրոզ-արթրիտ ունեցող պացիենտները։ Այս հիվանդությունն արտահայտվում է ծնկան շարունակական ցավով։ «Ցավի պատճառը հոդերում տեղի ունեցող դեգեներատիվ փոփոխություններն են՝ աճառային շերտի մաշումը և բորբոքումը: Ի դեպ ցավն այնքան ուժեղ է լինում, որ խանգարում է անգամ քայլել։ Եթե վիրահատության ցուցում չկա (ներհոդային կոտրվածք առկա չէ), մենք կատարում ենք համալիր կոնսերվատիվ բուժում, որը կանգնեցնում է հոդաճառի քայքայման պրոցեսը և  պահպանում այն այդ վիճակում։ Անհնար է մեկ այցով ու մեկ ներարկումով հաղթահարել տարիների ընթացքում կուտակված խնդիրներ։ Ներարկումները համադրվում են դեղորայքային բուժմամբ, սննդակարգի նշանակմամբ, քաշի վերահսկմամբ, մարզումներով, անհրաժեշտության դեպքում ֆիզիոթերապիայով: Բուժման կուրսը, կախված հիվանդության բարդությունից, կարող է տևել 2- 4 շաբաթ: Կատարվում է նաև արթրոսկոպիա՝ էնդոսկոպիկ միջամտություն, որի ժամանակ կատարվում են ներհոդային մանիպուլիացիաներ, աճառների մաքրում, մահիկների հեռացում և այլն: Իսկ եթե ուշ են դիմում, երկար դիմանում ցավին, տուժում է հոդի շարժողունակությունը, պարզապես չեն կարողանում ոտքը շարժել, և միակ փրկությունը դառնում է էնդոպրոթեզավորումը»,- պարզաբանում է «Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Սերգեյի Սոֆյանը։ Բազմամյա փորձ ունեցող բժիշկը փաստում է, որ մարդիկ ավելի հաճախ ուշ են դիմում, որովհետև չեն սիրում բժշկի դիմել, պատրաստ է օգտագործել տարբեր քսուքներ, ժողովրդական միջոցներ, բայց բժշկի չդիմել․ «Հիշեք՝ եթե հոդում այդ պրոցեսը սկսվել է այն անդառնալի հետևանքներ է թողնում: Որքան վաղ սկսեք կոնսերվատիվ բուժումը և կանգնեցնեք պրոցեսը, այնքան երկար կպահպանեք հոդը և կհետաձգեք էնդոպրոթեզավորման անհրաժեշտությունը»:

Բժիշկ Սոֆյանի ղեկավարած բաժանմունք հաճախ դիմում են նաև օստեոպորոզ ունեցող պացիենտներ։ Օստեոպորոզը սիրտանոթային հիվանդություններից հետո առողջապահական խնդիրների շարքում գրավում է 2-րդ տեղը: Այն քրոնիկ զարգացող համակարգային հիվանդություն է, առավելապես ի հայտ է գալիս 50-55 տարեկանից հետո և ավելի հաճախ արտահայտվում է կանանց օրգանիզմում կլիմաքսից հետո: Օստեոպորոզի ժամանակ խանգարվում է ոսկրային զանգվածի նյութափոխանակությունը, ոսկրերը չեն ստանում համապատասխան քանակությամբ կալցիում, ոսկրային զանգվածը արդյունքում չի ամրանում և սկսում է քայքայվել՝ դառնալով փխրուն ու ցանցկեն: Օստեոպորոզի վտանգավորությունն այն է, որ չունի բնորոշ ախտանշաններ, որոնք կվկայեին պրոցեսի մեկնարկի մասին: Այն սովորաբար բացահայտվում է միայն տարբեր հատվածներում (հաճախ ազդրի,  ողնաշարի) կոտրվածքի դեպքում։ Ցավոք, հենց կոտրվածքն էլ դառնում է վնասվածքաբան-օրթոպեդի դիմելու հիմնական պատճառ, ինչն արդեն բավական ուշացած փուլ է:

Եթե օստեոպարոզի դեպքում հիվանդությունը զարգանում է առանց ախտանշանների, ապա մյուս խնդիրը՝ օստեոխոնդրոզը, արտահայտվում է ցավով մեջքի շրջանում։ Այս հիվանդության ժամանակ միջողային սկավառակներում, հարակից հոդային մակերեսներին և ողնաշարի կապանային համակարգում: Միջողային աճառները բարակում են, ձևախախտվում, սեղմում նյարդերին: «Կարելի է ասել այն դարի խնդիր է ու հանդիպում է երկրի  բնակչության 80 տոկոսի մոտ և գլխավոր պատճառներն են  կա՛մ նստակյաց կյանքը, կա՛մ ծանր ֆիզիկական աշխատանքը: Օստեոխոնդրոզի առաջացման պատճառներ կարող են լինել նաև նյութափոխանակության խանգարումները, ինֆեկցիոն հիվանդությունները, ողնաշարի վնասվածքները և անխուսափելի գենետիկ նախատրամադրվածությունը: Իհարկե, օստեոխոնդրոզի, ինչպես ոսկրային համակարգի հիվանդությունների մեծ մասի դեպքում վերջնական բուժումն անհնար է, որովհետև ոսկրերում կատարվում են անդառնալի փոփոխություններ: Բուժումների նպատակը դառնում է հիվանդության ընթացքը կանգնեցնելն ու ախտանշանները մեղմացնելը: Հիմնական բուժումը ներարկումներն են, որոնք զուգակցվում են, հանգստի ու աշխատանքային հիգիենայով (երկար, անհարմար դիրքով չնստել), ֆիզիկական վարժություններով»:

«Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք շտապ կարգով դիմում են նաև բաց ու փակ կոտրվածքներով։ Բաց կոտրվածքները ֆիքսում ենք արտաքին ֆիքսացիայի ապարատներով (Իլիզարովի, Հոֆմանի, ԱՕ) ։ Իսկ փակ կոտրվածքները կարող են լինել ջնջխված, փշրված ոսկրեր ։ Փակ կոտրվածքները հետազոտվում են ԷՕՓ (էլեկտրաօպտիկական փոխարկման) ռենտգեն սարքով, որի շնորհիվ կարողանում են կատարել ոսկրերի ճիշտ համադրում: Դրանից հետո էլ իրականացվում է օստեոսինթեզ՝ մետաղական կոնստրուկցիաներով ֆիքսում։ Այս բաժանմունքը  եզակի է նաև նրանով, որ մասնագիտացած է հետվնասվածքային բարդությունների բուժման մեջ։  Պատահում է, որ կոտրվածքը չի սերտաճում կամ սերտաճած ոսկրի շուրջ սկսում է զարգանալ օստեոմիելիտ՝ ոսկորի բորբոքում ու քայքայում: «Հետվնասվածքային բարդությունների պատճառները տարբեր են. օրգանիզմի առանձնահատկություններով պայմանավորված դեֆիցիտ, ոսկրաբեկորներիմիջևմկանկամայլ հյուսվածք, ոսկորիմեծհատվածիկորուստ, ոսկրաբեկորներիարյան մատակարարմանխանգարումներ և այլն: Դրանք խանգարում են, որ ստեղծվի ոսկրակոշտուկ,  արդյունքում առաջանում է կեղծ հոդ, որի շուրջ ցավ է զգացվում, խախտվում է վերջույթի ֆունկցիան, շարժումները դառնում են ոչ բնական: Բուժումը միայն վիրահատական է: Ֆիքսում ենք ոսկրաբեկորները ու փոխպատվաստում է կատարվում պացիենտի կոնքոսկրից կամ նման օտար մարմնով»:

Ցանկացած խնդիր, որով դիմում են այս բաժանմունք, լուծվում է արդիական արդյունավետ մեթոդներով, որոնք զուգակցվում են բաժանմունքի փորձառու մասնագետների հմտության հետ։ Մասնագետներ, որոնք առաջնորդվում են հետևյալ սկզբունքով․ «Լավ բժիշկ լինելու համար պետք է մարդկայնորեն հասկանալ հիվանդին, նրա վիճակը: Դա բուժման կեսն է: Եվ իհարկե քո գիտելիքների, փորձի ու հմտությունների ներդրմամբ նրան օգնես՝ անելով առավելագույնը»:

37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և այլ ավտոճանապարհներին բուք է Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել Տարադրամի փոխարժեքները` նոյեմբերի 28-ին Մենք մերժում ենք Փաշինյանի անհայրենիքությունը. Մենուա Սողոմոնյան Հայտնի է` ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով Հունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը` Բուդապեշտ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Երկրաշարժ՝ Թուրքիայում «Օրեշնիկի» զանգվածային կիրառման դեպքում հարվածի հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի հետ. Պուտին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղով. Shamshyan Որքան մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպանին Իսրայելը «անվտանգության գոտի» է ստեղծում Լիբանանում Ջուր չի լինելու Երևանում և մարզերում Վաղը Երևանի ժամանակով 12:00-ից ֆեյսբուքյան իմ էջում ուղիղ եթերի ռեժիմով կարող եք հետևել Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի աշխատանքներին Փաշինյանը փորձում է լուծարել հայոց պետությունը․ Հովհաննես Իշխանյան 20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե» Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ Ասրյան Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի