Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասին
Մշակույթ

Տեղի ունեցավ «Ոգեզէն» հարթակի շնորհանդեսը

Հունվարի 28֊ին Երևանում տեղի ունեցավ տեխնոլոգիական և ռազմամարզական կազմակերպությունների համագործակցության «Ոգեզէն» հարթակի շնորհանդեսը։ «Ոգեզէն» նախագծի հիմքում Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ձևավորման ու կայացման գաղափարն է, ըստ որի պետության պաշտպանությունը սոսկ պետական կառույցների խնդիրը չէ, այլ ողջ հայ ժողովրդինը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՏՁՄ վարչության անդամ և կրթական հանձնաժողովի ղեկավար Վահագն Պողոսյանը՝ ներկայացնելով շնորհանդեսի խոսնակներին և հիմնական օրակարգը։

 

Нет описания.

Нет описания.

Բացման խոսքից հետո ցուցադրվեց համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգը լուսաբանող ֆիլմաշարի առաջին մասը («Մակաբերութիւն»)։ Ռեժիսոր Հայկ Օրդյանը պատմեց, թե ինչպես ծնվեց առաջին ֆիլմի գաղափարը, որը գնահատական է տալիս 2020 թվականի 44-օրյա ճակատամարտին։

«Նախագծի անդամ կազմակերպությունների համատեղ ջանքերով ստեղծվող ֆիլմաշարի նպատակն է հայ հասարակությանը ներկայացնել «Ոգեզէն»-ի գաղափարներն ու սկզբունքները, ինչպես նաև այն նախապատրաստական քայլերը, որոնց ամենօրյա իրագործումը կնպաստի հայ ժողովրդի մարտունակության բարձրացմանն ու կապահովի արդյունավետ դիմակայություն իր առաջ ծառացած սպառնալիքներին», - նշեց Վահագն Պողոսյանը։

«Հայաստանի յուրաքանչյուր գործունակ բնակիչ պարտավոր է մասնակցել երկրի պաշտպանությանը տարածաշրջանային և քաղաքացիական պաշտպանության համակարգի շրջանակում, մասնավորապես՝ «Աշխարհազօր» հարթակի շրջանակում», - նշեց ՈՄԱ կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը՝ կիսվելով հասարակությանը պատերազմական և ճգնաժամային պայմաններում գործողություններին նախապատրաստելու փորձով։

Քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի պաշտպանության և անվտանգության համապարփակ համակարգի մոտեցման հիմնական դրույթները։

«Համապարփակ պաշտպանական մոտեցումը չեզոք պետությունների անվտանգության քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է՝ ընդդեմ խոշոր ուժային կենտրոնների սպառնալիքի։ Համապարփակ անվտանգությունը գոյանում է ազգային, հասարակական, պետական, համայնքային կառույցների և առանձին քաղաքացու գործունեության արդյունքում, որոնք համատեղ ջանքով ապահովում են երկրի պատրաստությունը ճգնաժամերին և պատերազմներին», - նշեց Հրաչյա Արզումանյանը։

«Գմբեթ» քաղաքացիական բունկերներ նախաձեռնության հիմնադիր Մերուժան Մինասյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հասարակական հիմունքներով ապաստարանների համակարգի ստեղծման մարտահրավերներին:

«Հայաստանի անվտանգության և պաշտպանության նոր համակարգում վճռորոշ է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, զգալի չափով նաև Սփյուռքի  պատրաստությունը ճգնաժամերին և պատերազմներին, որի կարևորագույն բաղադրիչներից է անձնական զենքի տիրապետման հմտությունը, - նշեց նախագծի անդամ «Ազատազէն» ՀԿ հիմնադիր Իշխան Գևորգյանը։

Ելույթով հանդես եկավ ԱՏՁՄ նորանշանակ տնօրեն, ԲՏԱ նախկին նախարար Հայկ Չոբանյանը՝ իր ելույթում անդրադարձ կատարելով Հայատանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի կայացման գործընթացում բարձր տեխնոլոգիական ոլորտի դերին:

«21-րդ դարի պատերազմները տեխնոլոգիական են, հետևաբար՝ այս ոլորտը պետք է առավել մեծ իրավունքներ, դեր և պատասխանատվություն ստանձնի պաշտպանական համակարգի կայացման գործում՝ չսահմանափակվելով սոսկ ձեռնարկատիրական խնդիրների լուծմամբ», - նշեց Հայկ Չոբանյանը։

ԱՏՁՄ վարչության անդամ Սաթենիկ Մնացականյանը ներկայացրեց տեխնոլոգիական ոլորտի կամավորների կողմից կառուցվող իրավիճակային իրազեկման, տարածաշրջանային բաշխված թիմային գործողությունների կառավարման համակարգը, որի հասանելիությունը կախված չէ պետական ենթակառուցվածքներից կամ համացանցային կապի առկայությունից:

«ArmSec» հիմնադրամի հիմնադիր Վահագն Թուխարյանը ներկայացրեց Հայաստանի թվային, տեղեկատվական և հոգեբանական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները։ Նշվեց հատկապես 2020 թվականի աշնան փորձը, երբ Հայաստանի թվային անվտանգության համայնքի կամավորական ուժերը համախմբվելով՝ մասնակից եղան թվային հարթակներում մղվող պատերազմին:

Ուղիղ միացումով ներկայացան Գորիս քաղաքի և մերձակա տարածաշրջանի անվտանգության հարցերով զբաղվող անվտանգության խորհրդի անդամները։ Խորհրդի համակարգող Արթուր Խոջաբաղյանը ներկայացրեց համայնքի բնակավայրերում զինանոցների ստեղծման, ինչպես նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների զինման և կրակային պատրաստության աշխատանքի կազմակերպման խնդիրները։