Այսօր՝ 17 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչո՞ւ պատկան մարմիններին չի հետաքրքրում Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կասկածահարույց ունեցվածքը

Նախորդ տարվա մարտին «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը հանրային պաշտոնյաների ունեցվածքին վերաբերող հրապարակումների շրջանակում Hetq.am-ում հրապարակել էր գործող պաշտոնյաների ունեցվածքին վերաբերող մի շարք հոդվածներ, որոնք բացահայտում են կոռուպցիոն արարքներ պարունակող կասկածելի դեպքեր։

2021թ. գործող պաշտոնյաներից անդրադարձ էր կատարվել այդ ժամանակ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի նորանշանակ տեղակալ Արա Եղոյանի և նրա կնոջ ունեցվածքի վերաբերյալ:

Արա Եղոյանը, հիշեցնենք, պետական համակարգում է աշխատում՝ սկսած 1999թ.-ից, և ըստ կայքի՝ տիրապետում է զգալի գույքի և դրամական միջոցների:

«Հետքի» հետաքննությունը բացահայտել էր, որ Արա Եղոյանը, նախկինում չունենալով հայտարարագրված անշարժ գույք, արդեն 2019թ., ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի պետի պաշտոնը թողնելիս, հայտարարագրել է երեք անշարժ գույք և ունեցել դրամական միջոցների էական աճ, այն դեպքում, երբ եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը։

Ավելին՝ մոտ 43․000 դրամ աշխատավարձ ունեցող կինը հայտարարագրել էր հսկայական դրամական միջոցներ և անշարժ գույքեր, այդ թվում՝ հասարակական նշանակության շինություններ:

Պաշտոնը ստանձնելու առթիվ իր ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Արա Եղոյանը համատեղ սեփականության իրավունքով ունի 4 միավոր անշարժ գույք՝ առանձնատուն և հողամաս Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, բնակարան և ավտոտնակ՝ Արաբկիրում:

2019-2020թթ.-ին Եղոյանը գնել է երկու ավտոմեքենա՝ 2015թ. արտադրության HONDA և 2007թ. արտադրության TOYOTA:

Փետրվարի 5-ի դրությամբ ունեցել է 25 մլն դրամ, 40 հազար դոլար և 25 հազար եվրո կանխիկ գումար: Եվ սա դեռ ամենը չէ…

Թեև հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) պարտավոր էր իրականացնել հայտարարագրերի վերլուծություն, պարզվում է, որ Հանձնաժողովը չի վերլուծել Արա Եղոյանի հայտարարագիրը։

Ավելին, անգործության է մատնված նաև Հակակոռուպցիոն կոմիտեն, այն դեպքում, երբ առկա են հիմնավոր կասկածներ, որ Արա Եղոյանի և նրա կնոջ գույքերի ավելացումը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով։

168.amին կոռուպցիա բացահայտող այդ կառույցից պատասխանեցին, որ Արա Եղոյանի վերաբերյալ վարույթ չունեն:

Այսինքն՝ առկա է ապօրինի հարստանալու առերևույթ հանցակազմ։

2022 թվականի ապրիլի՝ լրագրողական հարցմանը ի պատասխան՝ Հանձնաժողովը տեղեկացրել է, որ առաջիկա նիստի ընթացքում կքննարկի հայտարարագիրը վերլուծելու հարցը։ Առ այսօր արձագանք չկա։

Որևէ հետաքրքրություն չի նկատվել նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից:

Այս ակնհայտ անգործության մեջ դժվար է չնկատել նշված պաշտոնյային հովանավորելու շահագրգռվածությունը:

Արա Եղոյանը, ըստ 168.am-ի տեղեկությունների, առողջապահության նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի մտերմագույն շրջապատից է, և հավանաբար հենց դրանով է պայմանավորված պատկան մարմինների անթաքույց «անհետաքրքրությունն» Արա Եղոյանի ունեցվածքի շուրջ:

Արա Եղոյանի աշխատանքային կենսագրության հպանցիկ ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս, որ նա նախկինում ՊԵԿ-ում և ոչ միայն այնտեղ զբաղեցրել է բավականին լուրջ պաշտոններ, անգամ մականուն է ունեցել՝  «Մանրադրամ կեղեքող» (Առավել իրազեկները կարող են այստեղ պատկերացնել իրական, ժարգոնային ձևակերպումը):

Նախկինում, մեզ հասած տեղեկություններով, ՊԵԿ-ում նրան հովանավորել է նախկին իշխանությունների օրոք ՊԵԿ օպերատիվ-հետախուզական միջոցառումների վարչության պետ Կարեն Կարապետյանը: Բայց փոխվեցին իշխանությունները, և Արա Եղոյանի՝ նոր տերերի փնտրտուքը նրան տարավ դեպի ՔՊ-ական կարկառուն գործիչներ:

Դրա արդյունքում նախկինում Արա Եղոյանն իր գլխավերևում կախում էր 3-րդ նախագահի նկարը, այժմ՝ Նիկոլ Փաշինյանի:

168.am-ն ավելի վաղ գրել էր, որ ՊՎԾ պետի տեղակալ Արա Եղոյանի աշխատասենյակում՝ ուղիղ վերջինիս գլխավերևում, կախված է Նիկոլ Փաշինյանի մեծադիր նկարը: Ինքը լուսանկարվել էր այդ ֆոնին, նկարը տեղադրել սոցցանցի իր էջում: Այդ լուսանկարը ՊՎԾ մեկ այլ աշխատակցի՝ Հայկ Նազարյանին, այնքան էր ոգևորել, որ վերջինս Արա Եղոյանի լուսանկարը տեղադրել է իր էջում ու մի ձոն նվիրել դրան:

Ի դեպ, մեզ ասացին՝ ՊՎԾ պետի բոլոր տեղակալներից միայն Եղոյանի գլխավերևում է կախված Նիկոլ Փաշինյանի նկարը:

Փաստացի Նիկոլ Փաշինյանի հույսը ճամբարափոխ աճպարարներն են, իրենց պատկերացրած բարեփոխումներն իրականացնողները՝ նույնպես:

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Երբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը Կգերազանցի սովորական արևային մարտկոցներին. նոր տեխնոլոգիան ցանկացած տուն կվերածի էներգիայի գեներատորի ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներին Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդել Փարիզի ռեստորաններից մեկում մի քանի մարդու պատանդ են վերցրել. պատճառը հայտնի չէ Վրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) Կբերի մսամթերքի գնաճի զսպման, արդյունաբերության ընդլայնման. ի՞նչ կլինի, եթե կատարվի «Հայաստանը ես եմ»-ի 11-րդ պահանջ-առաջարկը 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նոյեմբերի 16-ից ցանցի արդիականացման աշխատանքներ կիրականացնի փոքր Կենտրոնում ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից Իմ գործունեությունը միտված է Հայաստանի շահերին. Մհեր Ավետիսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը Մարզական Սյունիք․ իրավիճակը համապարփակ ներկայացնելու փորձ Ի տարբերություն Փաշինյանի` ՀՀ բոլոր նախագահները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահների հետ. Սարգսյան «Քյասիբի ռադիոն» պետք է փակվի». Հրայր Կամենդատյան Պահպանել պետության ինքնիշխանությունը` նշանակում է, որ Հայաստանն է որոշում իր զարգացման ճանապարհը. ՀայաՔվե Մշակվել է ձգվող արևային մարտկոց Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ» Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ» Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ» «Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ» Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»