Ucom-ը սոցկայքերի օգտատերերին առաջարկում է մասնակցել #միսպասիր մրցույթին և ստանալ նվերներ
Մինչև փետրվարի 18-ը Facebook, Instagram և TikTok սոցիալական կայքէջերի 16+ տարեկան բոլոր օգտատերերը հնարավորություն ունեն մասնակցելու «Յուքոմ» ընկերության #ՄիՍպասիր մրցույթին և շահել iPhone 14 (I տեղ), Xiaomi Redmi Note 11 Pro (II-VI տեղեր), Instax mini 11 տեսախցիկ (VII-X տեղեր) կամ Apple Watch SE խելացի ժամացույց որպես հատուկ մրցանակ։
Մրցույթի մասնակիցները պետք է պատրաստեն հրապարակում՝ reels, ֆոտո, մեմ կամ ցանկացած այլ ձևաչափով, որտեղ որևէ իրավիճակում հումորային ու ստեղծարար կերպով կօգտագործվի Ucom-ի հոլովակից հայտնի «Մի՛ սպասիր» արտահայտությունը։ Այնուհետև անհրաժեշտ է բաց տարբերակով տեղադրել հրապարակումը Facebook-ում, Instagram-ում կամ TikTok-ում՝ անպայման նշելով #ՄիՍպասիր հեշթեգը։
Ucom ժյուրին մրցույթի ավարտից 3 օր հետո կհայտարարի 10 հաղթողներին՝ ընտրելով գաղափարի յուրօրինակությամբ, հումորով և իրականացմամբ առանձնացող հրապարակումները։ Ավելին, բոլոր 3 սոցցանցերից ամենաշատ Like հավաքած մասնակիցը կստանա հատուկ մրցանակ՝ Apple Watch SE խելացի ժամացույցը։
Հավելենք, որ «Յուքոմ» ընկերության կողմից հայտարարված #ՄիՍպասիր մրցույթի պայմաններին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղումով։




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Երկրաշարժ Հայաստանում
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի