Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասին
Հասարակություն

Սատարում ենք օրինականության վերականգնման համար պայքարող համալսարանականներին. «Համախմբում»

ՀՀ կառավարությունը, խախտելով բուհական ինքնակառավարման և ակադեմիական ազատությունների մասին ՀՀ սահմանադրության դրույթը (38-րդ հոդվածի 3-րդ կետ), ինչպես նաև՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրությունը, ձևավորել է ԲՊՀ կառավարման ժամանակավոր խորհուրդ, որն էլ, դեմ գնալով բուհի կոլեկտիվի կամքին, ԲՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել։ Ապօրինի հիմքերով նշանակված ժամանակավոր պաշտոնակատարին այսօր բուհի գիտխորհրդին են ներկայացրել ոստիկանական ուժերի ուղեկցությամբ։


Այս ապօրինության իրավական հիմք է ներկայացվում «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը, համաձայն որի, «եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է երեք անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ»։
Հարկ ենք համարում շեշտել, որ «Հիմնադրամների մասին» օրենքի այս դրույթը չի կարող վերաբերել հիմնադրամի կազմակերպաիրավական ձև ունեցող բուհերին, քանի որ այս կերպ խաթարվում է բուհական ինքնակառավարման և ակադեմիական ազատությունների մասին ՀՀ սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետը․ իսկ Սահմանադրությունը գերակա է օրենքի նկատմամբ։ 

 

Հիշեցնում ենք, որ ՀՀ սահմանադրության նշված դրույթի համանման խախտմամբ 2021թ․ ամռանը գործող իշխանությունները ձևավորեցին Երևանի պետական համալսարանի կառավարման ժամանակավոր խորհուրդ և կատարեցին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ապօրինի նշանակում։ Հիշեցնում ենք նաև, որ դեռ 2021 թվականին ՀՀ սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը հենց այն պատճառաբանությամբ, որ նշված օրենքի նախագծում նախատեսվել էր գործադիր իշխանության գերակայություն բուհերի կառավարման խորհուրդների կազմերը ձևավորելու հարցում։


Հետևապես, խստիվ դատապարտում ենք Բրյուսովի անվան պետական համալսարանի կառավարման ժամանակավոր խորհուրդ ձևավորելու և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին որոշումները։
Հայտարարում ենք, որ ռեկտորի ժ/պ-ի նշանակումը քաղաքական է և միտված է քաղաքական վերահսկողության տակ վերցնել Բրյուսովի անվան պետական համալսարանը, վերացնել այստեղ առկա ազատամտության ավանդույթները։ Ակնհայտ է, որ այս գործելակերպը Հայաստանում բռնապետության հաստատման հերթական դրսևորումն է, ինչին պետք է հանրային դիմադրություն ցույց տրվի։


Ուստի՝ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ այս ապօրինի ու հակասահմանադրական որոշումը կյանքի կոչող պաշտոնատար անձանցից, այդ թվում ԿԳՄՍ նախարարից պահանջում ենք մնալ պաշտոնական լիազորությունների մեջ, չխախտել ՀՀ սահմանադրությունը, օրենքներն ու ԲՊՀ կանոնադրությունը։
Կոչ ենք անում ԲՊՀ դասախոսներին, ուսանողներին, վարչական ու տեխնիկական անձնակազմերին չտրվել գործող իշխանությունների շանտաժին, պայքարել բուհի ինքնավարության և արժանապատվության համար։ Կոչ ենք անում Հանրապետության բոլոր դասախոսներին և ուսանողներին սատար կանգնել ԲՊՀ-ի՝ իր արդար բողոքն արտահայտող կոլեկտիվին։  

 
Սատարում ենք օրինականության վերականգնման համար պայքարող համալսարանականներին և հայտնում՝ օրենքի սահմաններում հնարավոր բոլոր ձևերով աջակցություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը։

Հարգանքով՝ Համախմբում նախաձեռնություն