Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասին
Քաղաքականություն

Պետք է ձերբազատվենք միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք. Ռուբեն Վարդանյան

Հասարակական-քաղաքական գործիչ, «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտում հանդիպում-զրույց է ունեցել արցախահայության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման իրավիճակում մարտահրավերների դիմակայման, Արցախի ապագայի, այն հայկական պահելու և հանուն այդ նպատակի պայքարելու կարևորության մասին:

Ռուբեն վարդանյանի գրասենյակից հայտնում են, որ Արցախի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար Ռուբեն Վարդանյանը կարևոր է համարել հուսահատությունն ու ապատիան թոթափելը, նպատակի ու գաղափարախոսության սահմանումը, դրանց շուրջ համախմբումն ու ամենօրյա պայքարը հանուն ազատ, անկախ և հայկական Արցախի, որտեղ հայության հետագա սերունդները կարող են արժանապատիվ կյանք ունենալ: «Առանց գաղափարի, արժեքների, մեր ներքին միասնության զգացողության կարևորության՝ մենք չենք կարող հաղթահարել այդ դժվարությունները»,- ասել է նա:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ 35 տարի առաջ շարժումն սկսած և զոհողությունների գնով հաջողությունների հասած մեր ժողովուրդն ունի այդ ներուժը. «Այն ժամանակ կար ոգևորություն, այն ժամանակ ղեկավարները նաև առաջնորդներ էին, որոնք չվախեցան և իրենց վրա վերցրին այդ մեծ պատասխանատվությունն ու գնացին առաջ։ Նրանք առաջին հերթին երիտասարդներն էին։ Ինձ անհանգստացնում է, որ այսօր հիասթափությունը բերել է նրան, որ մենք ոչ մեկին չենք վստահում»։

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի և որոշում կայացնի:

«Սեպտեմբերի 2-ին ես եկել եմ այստեղ որպես զինվոր, որովհետև համարում եմ, որ այստեղ մենք ունենք նույնպիսի իրավիճակ, ինչպիսին ունեինք մոտ 100 տարի առաջ՝ Սարդարապատում: Բոլորս պետք է պատրաստ լինենք պայքարի և թույլ չտալու Արցախի կորուստը: Եվ ինձ համար արդեն կարևոր չէ՝ կունենամ ես պաշտոն, թե՝ ոչ, անգամ եթե միայնակ մնամ, միայնակ եմ պայքարելու այդ նպատակի համար: Բայց ես վստահ եմ, որ միայնակ չեմ, որ շատ են այն մարդիկ, որոնք ինձ նման են մտածում: Երբ այդ որոշումը կայացնում ես, այն մեծ ուժ է տալիս: Մեզնից յուրաքանչյուրն իր ներսում պետք է առերեսվի այդ որոշմանը: Դա դժվար որոշում է, հետդարձի հնարավորություն չի թողնում, և այդ որոշումից հետո միակ ճանապարհն առաջ գնալն է: Այդ ճանապարհին կարող են զոհողություններ լինել, բայց դա ավելի լավ է, քան կորցնել արժանապատվությունդ կամ հայրենիքդ»,- ընդգծել է նա:

Նա նշել է, որ ընտրել է պայքարի ուղին, ինչն անձամբ իր համար նշանակում է ամեն օր գործով, կապերով, հնարավորություններով, կարողություններով պայքարել Արցախի անկախության, մարդկանց միասնականության համար:

Խոսելով նպատակին հասնելու քայլերի մասին՝ Ռուբեն Վարդանյանը կարևոր է համարել վերադարձը իրական արժեքներին և վտանգավոր միֆերից ձերբազատումը. «Մենք դժվար ճանապարհ ունենք անցնելու: Հնարավոր է՝ մեր երեխաները ևս 35 տարի շարունակեն մեր պայքարը: Մենք պետք է պատրաստ լինենք ձերբազատվել միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք: Ոչ ոք մեզ ոչինչ պարտավոր չէ: Դա շատ կարևոր է հասկանալ, որովհետև մեզ մոտ ընդունված էր կարծել, թե ռուսները, ամերիկացիները կամ ֆրանսիացիները թույլ չեն տա, որ պատերազմ լինի: Այդ սխալ միֆերը խանգարում են»:

Նա նշել է, որ հանրությունը պետք է պատրաստ լինի պատասխանելու այն հարցերին, թե ինչպիսի պետություն, ինչպիսի հասարակություն ենք կառուցում, ովքեր են այն առաջնորդները, որոնք ի վիճակի են ապահովել այն բանաձևը, որտեղ առաջնորդվում են ոչ թե փողով և պաշտոնով, այլ արժեքներով և ազնվությամբ: «Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, եթե կա ճանապարհը միասնաբար անցնելու պատրաստակամություն: Ամեն ինչ հաղթահարելի է միասնությամբ»,- ասել է նա: