Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Տնտեսություն

Նիդեռլանդներում մեկնարկում է Եվրոպայում խոշորագույն ագրոֆոտովոլտաիկայի նախագիծը

Նիդեռլանդներում մեկնարկում է Եվրոպայում խոշորագույն ագրոֆոտովոլտաիկայի նախագիծը։ Արևային էներգիայի այս նախագծով վահանակներ են տեղադրվելու հատապտուղների ցանքսերի վրա։

Երբ այս արտառոց նախագիծն իրականացվի նիդեռլանդացի գյուղատնտես Մարտեն Վանհոֆը, որը հատապտուղների տարբեր տեսակներ է արտադրում, կստանա 24200 նոր արևային վահանակներ, որոնք պաշտպանում են իր ցանքատարածությունները։ Այդ վահանակներն արտադրելու են կանաչ էլեկտրաէներգիա, ինչը բավարար կլինի ոչ միայն նրա ամբողջ արտադրության, այլ նաև մոտ 2800 տնային տնտեսությունների համար։ «GroenLeven» ընկերությունը նախկինում ևս մի քանի փոքր նախագծեր իրականացրել է Վանհոֆի համար, իսկ այժմ անցել է խոշորագույն նախագծին։Դրա հաջողելուց հետո ընկերությունը մտադիր է նման առաջարկներ անել Եվրոպայում գտնվող ֆերմերային բոլոր ընկերություններին։

Արգորոֆոտովոլտայիկան հրաշալի օրինակ է տարածքի բազմաֆունկցիոնալ օգտագործման։ Հողի միևնույն տարածքում արտադրվում են մրգեր և հատապտուղներ, բանջարեղեն,միաժամանակ մշակվում է արևային էներգիան, ավելին արևային վահանակները բերքը պաշտպանում են ցանկացած տեսակի եղանակային խնդիրներից։ Սովորաբար բերքը արևից անձրևից, կարկուտից պաշտպանելու համար պլաստիկե թաղանթ է օգտագործվում, իսկ այժմ դրա փոխարեն արևային վահանակներ են լինելու, որոնք հնարավոր կլինի դիրքերը փոխելու միջոցով՝ ամբողջությամբ փակել արևի և անձրևի մուտքը դեպի բերք, կամ էլ հակառակը՝ բացելով և ուղղելով դեպի արևը, թե՛ մթերքը ապահովել արևով և թե՛ վահանակները։

Մինչ օրս «GroenLeven» Նիդեռլանդներում մի քանի ագրոնախագծեր է իրականացրել արևային վահանակների տեղադրման ուղղությամբ, դրանց ընդհանուր հզորությունն այժմ կազմում է մինչև 15 մեգավատտ, սակայն ընկերությունը հայտարարել է, թե կարող է տասնապատկել, անգամ հարյուրապատկել նախագծերը, եթե համապատասխան առաջարկներ ունենա ֆերմերային տնտեսությունների և տարբեր պետությունների ղեկավարությունների կողմից։ Հոլանդական այս նախագիծը չափազանց ուշագրավ է նաև Հայաստանի համար, որը ևս տարածքի խնդիր ունի, իսկ այս կերպ կկարողանա թե՛ զարգացնել իր գյուղատնտեսությունը և թե՛ արևային էներգետիկան։ Մեր երկրում արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Նարինե Դիլարյան