«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժման խորհուդը հայտարարում է՝ գործող վարչակազմի հեռացումը շարունակում է մնալ մեր քաղաքական օրակարգի առանցքում
2018թ-ից ՀՀ-ում իշխանությունը զավթած քաղաքական վարչակարգի պարագլուխն այսօր հերթական դավաճանական քայլը կատարեց՝ հայտարարելով, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։ Սա դավաճանություն է ընդդեմ հայության և նրա քաղաքական ու ազգային շահերի։
Ադրբեջանի շահերը ներկայացնող ՀՀ դե-ֆակտո իշխանությունը՝ իր պարագլխի հետ միասին, մեր հայրենիքը դրել է վաճառքի և ցանկանում է այսպիսով շահել իր հովանավորների՝ Բաքվի և Անկարայի համակրանքը։ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը 5 տարի շարունակ զբաղվում է հայության դիմադրողականության ոչնչացմամբ՝ պատերազմի սպառնալիքներով և դավաճանական հայտարարություններով փորձելով վախեցնել ու բարոյալքել համայն հայությանը։
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժման խորհուդն այս կապակցությամբ հայտարարում է՝ գործող վարչակազմի հեռացումը շարունակում է մնալ մեր քաղաքական օրակարգի առանցքում, ինչը հայոց պետականությունը ոչնչացումից փրկելու միակ ճանապարհն է։ Ավելին, հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանն իրավասություն չունի միանձնյա որոշելու Արցախի ճակատագիրը, և նրա վարած արկածախնդիր քաղաքական ուղեգծին պետք է ցուցաբերել հանրային լայն դիմակայություն։
Այս պայմաններում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործողությունների քրեականացումը դառնում է օրախնդիր։
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումն իր գործընկերների հետ մայիսի 23-ից սկսում է քաղաքական անժամկետ գործողություններ, որոնց նպատակն է ծավալել համաժողովրդական շարժում այս ուղղությամբ և հասնել գործող վարչակարգի հեռացմանը: Կոչ ենք անում ազգային քաղաքական ուժերին, հասարակական միավորումներին միավորվել՝ վիժեցնելու Նիկոլ Փաշինյանի հակապետական ու հակազգային ծրագրերը:
«Համախմբում» շարժման խորհուրդ




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Երկրաշարժ Հայաստանում
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի