Անվտանգության փոխարեն նախապատվությունը տրվում է վառ գունավորումով, քաղաքական շողոքորթության տարրերով և ճոխացված երազանքային «հեռանկարներով» ներկայացվող նախագծերին․ Վիկտոր Մնացականյան
Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երևանի մետրոպոլիտենի կայարաններից մեկում պատի թեկուզ մասնակի փլուզումը ևս մի լուրջ ահազանգ է, թե մայրաքաղաքում ինչպիսի «ուշադրություն» է դարձվում որակյալ և անվտանգ շինարարությանը: Սա նաև լուրջ առիթ է մտածելու, թե ինչպիսի՞ «գրագիտությամբ» ու դրդապատճառներով են ընդունվել մասնավորապես քաղաքի #ԿենտրոնըԽեղդելուն վերաբերող որոշումները:
Գոյություն ունեցող ենթակառուցվածքներն առնվազն խորքային բարեփոխումների կարիք ունեն, այնպես, ինչպես քաղաքի ճակատագիրը ժամանակավորապես տնօրինողների առնվազն հոգեբանությունը...
Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, անվտանգության փոխարեն նախապատվությունը տրվում է վառ գունավորումով, քաղաքական շողոքորթության տարրերով և ճոխացված երազանքային «հեռանկարներով» ներկայացվող նախագծերին:
Այս ֆոնին դժվար է պատկերացնել, թե ինչպիսին է լինելու մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման խոստումների և իրականության հարաբերությունը, երբ եղած կայարաննների հանդեպ քաղաքային իշխանության կողմից նմանօրինակ «հոգատար» վերաբերմունք կա:
Անցած օրը ալրաղացի քանդելու արդյունքում վտանգվել էր մի կայարան, այսօր մյուսի պատն է փլվում, վաղը... Եւ այդ ամենը՝ համապատասխան թույլտվության պայմաններում:
Ինչքա՞ն կարելի է Երևանի և #Երևանցու կյանքի ու Անվտանգության հաշվին առաջ մղել ձեր «բիզնեսկոմպանյոնների» շահերը...




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Երկրաշարժ Հայաստանում
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»