Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանին
Քաղաքականություն

Գյումրիում անցկացրեցինք «Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավի առաջին հանրային միջոցառումը. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի բարեկամներ,

Երեկ մենք Գյումրիում անցկացրեցինք մեր "Հայաքվե" նախաձեռնության մարզային քարոզարշավի առաջին հանրային միջոցառումը, որի կազմակերպիչն էր Գյումրիի "Ազգային արժեք" ակումբը։ Միջոցառումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել՝ թե մասնակիցների, և թե լրատվամիջոցների կողմից, մենք մոտ երկու ժամից ավել բովանդակային ելույթներ, հարց ու պատասխան, և անհատական քննարկումներ ունեցանք մասնակիցների հետ, որոնց հետաքրքրում էր թե ինչպես է այս նախաձեռնությունը խոչընդոտելու Հայաստանի և Արցախի հանձնմանը, և թե ինչպես իրենք անձնապես կարող են նրանում ներդրում ունենալ։

Մեր համար այս միջոցառումից հետևությունը շատ հստակ է՝ մեր քաղաքացիները ոչ թե անտարբեր են, այլ սպասում են իրատեսական լուծումների քաղաքական և իրավական դաշտում, և երբ այդ լուծումը առաջարկվում և հիմնավորվում է, դա շատ մետ ոգևորություն է առաջացնում։ Սա նշանակում է, որ առաջիկա երկու ամիսներին մենք պետք է հետևողականորեն շարունակենք խոսել մեր մարդկանց հետ, գնանք իրենց դուռը, բացատրենք կապիտուլացիան կանխելու կարևորությունը, դրա ձևերը, և իրական այլընտրանքները։

Կիսվում եմ ստորև միջոցառման մասին "Առավոտ"-ի պատրաստած նյութի հղումով, այն հանգամանալից պատկերացում է տալիս մեր երեկվա քննարկումների բովանդակության մասին։ Եթե դուք կուզենաք ձեր համայնքում այսպիսի միջոցառում կազմակերպել, մի վարանեք, կապվեք մեզ հետ, մենք պատրաստ ենք գալ, հանդիպել, խոսել մեր հայրենակիցների հետ, քանզի միայն միասին մենք կարող ենք կանխել մեր երկրի վրա կախված աղետը։ Մինչ այդ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երեկվա միջոցառման կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին, և հաջողություն ցանկանալ բոլորիդ մեր ձեռնարկած մեծ գործում։