Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ Փաշինյան

Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման շատ կարևոր, անբաժանելի և անկյունաքարային մասն են: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայանիստի նորակառույց դպրոց այցի ընթացքում իր ելույթում։

«Նման դպրոցների կառուցումն ու բացումն իրականում տեղային իրադարձություն չէ։ Նոր նախագծով 0-ից կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման շատ կարևոր ու անբաժանելի, անկյունաքարային մասն են։ Մենք խոսում ենք ոչ միայն նոր շենքերի, այլ նաև մտածողության նոր ձևերի մասին։ Նորակառույց դպրոցը, ցանկացած նորակառույց շենք, արտահայտում է մտածողության փոփոխություն։ Սա ցույց է տալիս այն տրանսֆորմացիան, որը տեղի է ունենում մեր մտածողության մեջ։ Եվ այդ տրանսֆորմացիան պետք է արտահայտվի մեր երեխաների մեջ»,-ասաց վարչապետը։

Ըստ նրա՝ նոր դպրոցը, նոր շենքերը, նոր չափորոշիչը, ուսուցիչների ատեստավորման համակարգն արտահայտում են նոր մտածողություն, դպրոցն այս առումով մտածողության նոր ձևերի մասին է։ 

«Բայց չեմ ուզում եմ համարենք, որ մենք արդեն այդ նոր մտածողության ֆորման գտել ենք և պետք է այդտեղ տեղավորվենք։ Չնայած գտել ենք, բայց մենք պետք է այդ մտածողությունն անընդհատ հղկենք, վերափոխենք»,-նշեց Փաշինյանը։

Դիմելով աշակերտներին՝ վարչապետն ընդգծեց, որ նոր դպրոցն արտահայտում է նաև ՀՀ կառավարության սերը նրանց նկատմամբ։