«Մի դրամիկի ուժը»․ բարեգործում են Idram Junior-ի օգտատերերը
Ասում էինք, չէ՞, որ ամենալավ նորություններն առջևում են։ Հիմա եկել ենք՝ կիսվելու լավ
լուրերով։ «Մի դրամի ուժը» արդեն մեկը չէ․ նախաձեռնությանը միանում է «Մի դրամիկի ուժը»՝
նախաձեռնություն, որի շրջանակում բարեգործում են կրտսեր օգտատերերը։
Արդեն հունիսի մեկից բարեգործել կարող են բոլոր պատանիները՝ պարզապես կատարելով իրենց
վճարումները Idram Junior հավելվածով։ Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ սա գերազանց
հնարավորություն է՝ սովորեցնելու պատանի օգտատերերին բարեգործության մշակույթը: «Մեզ անհրաժեշտ
է ոչ միայն ֆինանսապես գրագետ, այլ նաև սոցիալապես պատասխանատու սերունդ։ Գործարկելով «Մի
դրամիկի ուժը»՝ մենք ուզում ենք պատանի օգտատերերին սովորեցնել բարեգործել, տեղյակ լինել այն
հասարակության մարտահրավերներից, որում ապրում են։ Մեր Junior օգտատերերն արդեն իսկ բարեգործ
են․ իրենք դեռ չգիտեին, բայց իրենց յուրաքանչյուր վճարման դիմաց «մի դրամիկները» կուտակվել են և
միանալու են «Մի դրամի ուժը» ծրագրին», - ասել է Արսեն Քդենյանը։
Ի դեպ, հունիսի մեկի առթիվ Idram Junior-ն անձամբ մասնակցել է երեխաների համար
կազմակերպված միջոցառումներին։ Հունիսի մեկին Տիկնիկային Թատրոնում ցուցադրվեցին մի շարք
մանկական ներկայացումներ, որոնց ընթացքում Ջունիորը ևս ներկա էր թատրոնում և օգնում էր
պատանիներին գրանցվել Idram Junior հավելվածում, անցնել նույնականացում, և ողջ ընթացքում
կրտսեր օգտատերերը, իհարկե, չեն մնացել առանց անակնկալի։
Մեկ այլ վառ միջոցառում տեղի ունեցավ Երևան Պարկում․ Ջունիորը հասցրեց նաև այստեղ լինել
և օգնել կրտսեր օգտատերերին գրանցվել և նույնականացվել Idram Junior-ում․ դրա դիմաց
պատանիները վերցնում էին կտրոններ և ստանում ուրախ ու հաճելի անակնկալներ անմիջապես Երևան
Պարկում։
Ներբեռնե՛ք Idram Junior հավելվածը հիմա, գրանցվե՛ք և միացե՛ք բարեգործելու մշակույթին
«Մի դրամիկի ուժի» հետ։
ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Երկրաշարժ Հայաստանում
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»