Կապանում «Ռուսական գրքի տան» հիմնումը հայ-ռուսական հարաբերությունները խորացնելու փոքրիկ քայլ է․ Մհեր Ավետիսյան (տեսանյութ)
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հիմնվեց «Ռուսական գրքի տունը»։
«Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող և Երևանում «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանը ելույթով հանդես եկավ․
«Հայ-ռուսական բարեկամության մասին պետք է խոսել հենց Սյունիքում, որովհետև հենց այստեղ հիմք դրվեց հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամության ստեղծման և ռուս ժողովրդի միջոցով հայոց պետականությունը վերականգնելու գաղափարը։
Հենց Սյունիքում Իսրայել Օրին սյունյաց մելիքների օրհնությամբ ուղևորվեց ներկայացնելու Ռուսաստանին հայ ժողովրդին աջակցման խնդրանքը։
Այսօր այստեղ՝ Սյունյաց հողին կանգնած, ես ուզում եմ ասել, որ մենք շարունակելու ենք մեծ սյունեցիներ Իսրայել Օրու, Դավիթ Բեկի, Սյունյաց մելիքների, հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորացնելու, ՀՀ և ՌԴ կապերը ամրապնդելու գափարն ու մտածողությունը նոր սերունդների մեջ ամրացնելու գործընթացը։
Կապանում Ռուսական գրքի տան հիմնումը երկու ժողովուրդների կապերը ամրացնելու, հայ-ռուսական հարաբերությունները խորացնելու մի փոքրիկ քայլ է»,-ասաց Մհեր Ավետիսյանն ու հավելեց, որ պետք է բարեկամիդ ու դաշնակցիդ լավ ճանաչես, որպեսզի նրա հետ բարեկամության և ընկերության ընթացքում սխալներ թույլ չտաս։
Մանրամասները տեսանյութում։





















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Երկրաշարժ Հայաստանում
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»