Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Տնտեսություն

«Տաշիր» ընկերությունների խումբը շարունակում է իրականացնել Հրազդանի ՋԷԿ-ի կառուցման ծրագիրը

«Տաշիր» ընկերությունների խումբը  շարունակում է իրականացնել Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնման ծրագրերը և վարկային համաձայնագիր է ստորագրել Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հետ՝ ֆինանսավորելու Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը։ Նոր կայանի կառուցման համար ԵԱԶԲ-ն կհատկացնի 26 մլն ԱՄՆ դոլար։

Էներգաբլոկի հզորությունը կկազմի 50 ՄՎտ, ինչը հնարավորություն կտա տարեկան մոտ 400 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրել։ Շինարարության համար օգտագործվելու են միջազգային բնապահպանական չափանիշներին համապատասխան բարձր արդյունավետությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչը կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը։

Ծրագրի շրջանակում արտադրված էլեկտրաէներգիան նախատեսվում է  ինչպես Հայաստանի ազատ և մրցունակ՝ էլեկտրաէներգիայի շուկայում սպառման, այնպես էլ արտահանման համար: Ծրագրի իրականացումը կխթանի Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության դիվերսիֆիկացիան և կբարձրացնի դրա արդյունավետությունը: Կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2024 թ. կեսերին։

Սա էներգետիկ անվտանգության բարելավման ոլորտում երկրորդ ծրագիրն է, որը «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համատեղ՝ ԵԱԶԲ-ն իրականացնում է Հայաստանում։ 2022 թ. օգոստոսին համաձայնություն է ձեռք բերվել Բանկի կողմից ենթակառուցվածքների արդիականացման և հաշվառման սարքերի արտադրության ֆինանսավորման վերաբերյալ, որը հանրապետությունում կառավարման միջազգային ստանդարտների և ավտոմատացված հաշվառման համակարգերի ներդրման ծրագրի մասն է կազմում։ Այդ նպատակների համար ԵԱԶԲ-ն վարկային համաձայնագրի շրջանակում կհատկացնի 30 մլն ԱՄՆ դոլար։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին «Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարել էր Հայաստանի Նոյեմբերյան քաղաքի մոտ նոր ՋԷԿ-ի կառուցման մասին։ 126 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայանը էլեկտրաէներգիա է արտադրելու ինչպես Հայաստանի կարիքները հոգալու, այնպես էլ Վրաստան արտահանելու համար։

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում։ Ավելի քան 17 տարի ԵԶԲ-ն օգնում է ամրապնդել և ընդլայնել իր անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի տնտեսական կապերը և օժանդակել նրանց համապարփակ զարգացմանը: ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։ ԵԱԶԲ-ի վարկային պորտֆելի հիմնական մասնաբաժինն ուղղված է տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային համակարգերի, կանաչ էներգիայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում ինտեգրացնող ազդեցություն  ունեցող ծրագրերը:  Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման  (ESG) սկզբունքներով:

 

«Տաշիր» ընկերությունների խումբ

«Տաշիր»-ը Ռուսաստանի ամենամեծ դիվերսիֆիկացված արդյունաբերական և շինարարական խումբն է, որը կազմված է Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում գործող՝  գրեթե 200 ընկերություններից և ձեռնարկություններից: Իր հիմնադրումից ի վեր՝ 1999 թվականին և ավելի քան 20 տարի շարունակ, Ռուսաստանի շինարարության և կառուցապատման շուկայում «Տաշիր»-ն անշեղորեն ավելացնում է իր ակտիվները՝ միաժամանակ հաջողությամբ ընդլայնելով իր բիզնեսը ֆինանսական և էներգետիկայի, արդյունաբերության, մանրածախ առևտրի և ռեստորանային բիզնեսի, զվարճանքի և այլ ոլորտներում: Խումբն ընդգրկված է Ռուսաստանի հարյուր խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկում։ Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը։ Գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի և հարակից երկրների 51 քաղաքներ։ Ընկերության հիմնադիրն ու նախագահը Սամվել Կարապետյանն է։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

 

Ինչպես դիմել մեզ՝

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Տաշիր ընկերությունների խմբի կորպորատիվ հաղորդակցության բաժնի հետ:

Հեռախոս ՝ +7 495 989 28 32| էլ-փոստ՝ [email protected]        

Մոսկվա | Podkolokolny per., 13/5