Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Տնտեսություն

Ucom և Apple պաշտոնական ներկայացուցիչ՝ ASBIS ընկերությունները փոխըմբռման հուշագիր են ստորագրել

Հուլիսի 18-ին տեղի է ունեցել միջոցառում, որի շրջանակներում «Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ասբիս Կովկաս, Կենտրոնական Ասիա և Մոլդովա» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Յագլովն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով  ևս մեկ անգամ ընդգծվել է Ucom-ի և Apple պաշտոնական ներկայացուցչության միջև փոխգործակցությունը, ազդարարվել է վաճառքների ընդլայնման ռազմավարական ծրագրի մեկնարկը և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքը, ներկայացվել են հայաստանյան B2B՝ կորպորատիվ և B2C՝ անհատ բաժանորդների համար մշակված հատուկ առաջարկներ, ինչպես նաև հայտարարվել է «Յուքոմ» ընկերության կորպորատիվ վաճառքի լավագույն մենեջերի անունը։

«Յուքոմ» ընկերությունն Apple արտադրանքի պաշտոնական վերավաճառող է 2015 թվականից։ Հայաստանում սփռված Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններից 15-ում առկա են Apple ոճով կահավորված առանձին անկյուններ, ընդ որում՝ ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզային այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Աշտարակը, Գյումրին, Հրազդանը և Վանաձորը։ Առավել մարդաշատ սպասարկման կենտրոններում հնարավոր է ստանալ Apple-ի կողմից վերապատրաստված iPro մասնագետների խորհրդատվությունը։

«Մեկ ամսից ավելի է, որ ASBIS-ի հետ մեր գործակցության արդյունքում Ucom-ի կորպորատիվ հաճախորդները կարողանում են  օգտվել հին MacBook-երի փոխանակման՝ Trade-In և հետգնման՝ Buy-Back ծառայություններից։ Հին սարքավորման փոխանակման՝ Trade-In-ի ընթացքում կորպորատիվ հաճախորդը ներկայացնում է իր հին MacBook-ը Ucom-ի մասնագետին, ով գնահատում է օգտագործված սարքավորման արժեքը, որն էլ իր հերթին նվազեցվում է նոր ձեռք բերվող MacBook-ի գնից։ Այսպիսով, Ucom-ը ոչ միայն հնարավորություն է ընձեռում իր կորպորատիվ հաճախորդներին փոխարինել օգտագործված սարքավորումը նոր սերնդի՝ ավելի հզոր աշխատանքային գործիքով, ընդ որում՝ առավել մատչելի արժեքով, այլև երաշխավորում է հետգնումը կամ, ինչպես ընդունված է ասել՝ Buy-Back-ը, MacBook-երի մաշվածության ժամկետի ավարտին», - մանրամասնել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է ASBIS-ի և Ucom-ի՝ որպես պաշտոնական վերավաճառողի միջև գործակցության զարգացման համատեքստում, և մենք ոչ միայն պայմանավորվել ենք, այլև արդեն սկսել ենք ամրապնդել մեր գործակցությունը երեք հիմնական ուղղություններով՝ մանրածախ առևտրի զարգացման, B2B առաջարկների ձևավորման և Trade-In հնարավորությունների ստեղծման առումով», - նշել է «Ասբիս Կովկաս, Կենտրոնական Ասիա և Մոլդովա» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Յագլովը։

Միջոցառման ավարտին «Ասբիս Կովկաս, Կենտրոնական Ասիա և Մոլդովա» ներկայացուցիչը պատմել է Apple SEED` վաճառքի ակտիվացման, կրթության և զարգացման ծրագրի մասին, որի շրջանակներում B2B և B2C սեգմենտների հետ աշխատող Ucom-ի անձնակազմը տեղեկանում է վաճառքի նորություններին, նոր արտադրանքի մասին, ստանում է խորհրդատվություն և լրացուցիչ տեղեկատվություն, կարողանում է սովորելու ընթացքում միավորներ վաստակել սմարթֆոնի միջոցով։ Apple SEED կրթական ծրագրի մասնակիցներից ամենամեծ առաջադիմությունը գրանցած Ucom-ի աշխատակից Վահե Տեր-Գևորգյանն արժանացել է հատուկ հավաստագրի։