Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ ԿարապետյանՀրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններըՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Ադամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվել
Աշխարհ

«Մամ, որ ճանապարհները բացեն, տորթ կթխես, լա՞վ». արցախցի երեխա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Օգտատեր Իրինա Զաքարյանը գրում է․

«Օգոստոս, 2023 թվական

Արցախում չկա ոչ սնունդ, ոչ հիգիենայի պարագաներ, ոչ էլ դեղորայք: Ապրանքների բացակայության պատճառով փակվում են խանութները, դեղատները, մարդիկ մնացել են առանց աշխատանքի ու եկամտի աղբյուրի: Ամբողջությամբ անջատված է գազամատակարարումը, իսկ լույսը տալիս են օրվա մեջ մի քանի ժամ: Վառելիքի բացակայության պաճառով կանգնած են մեքենաները, չի աշխատում հանրային տրանսպորտը:

Այսօր 41 աստիճան արևի տակ ստիպված եմ ոտքով երեխայիս տանել մանկապարտեզ և հետո հասնել աշխատանքի, կանգնել հացի, եղած մրգի ու բանջարեղենի համար մարդաշատ հերթերում: Մտածելով, որ հանկարծ նորից չուշաթափվեմ․․․

Ծննդատուն հերթական այցս շատ դժվար է տրվում, պետք է քաղաքի մի ծայրից մյուսը ոտքով հասնել: Չեմ կարողանում անցնել անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները, քանի որ չկա դրա համար անհրաժեշտ նյութերը:

Կան դեղեր որոնք իսպառ բացակայում են դեղատներում: Լինում է երբ մարդիկ հարցնում եմ, արդյոք գոնե մեկ հաբ էլ չկա, և այդպես էլ դատարկ ձեռքով, հուսահատ դուրս են գալիս քաղաքի վերջին դեղատնից: Իսկ ես մտքում աղոթում եմ Աստծուն՝ խնդրելով միայն առողջություն:

Եթե հղիության ժամանակ միշտ ավելի զգայուն են լիանում, ունենում են վախեր, ապա պատկերացրեք իմ ապրումները այս պայմաններում:

Երբ գիտակցում ես, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այս սթրեսային վիճակը, ուտելիքների ու վիտամինների բացակայությունը քո ու քո դեռ չծնված երեխայի համար:

Մտածում եմ,

- Արդյո՞ք կկարողանամ առողջ երեխա ունենալ,

- Ինչպե՞ս է անցնելու ծննդաբերությունը, իսկ եթե հանկարծ կեսարյան հատման անհրաժեշտություն լինի, իսկ դեղեր չկան, մի քանի ամսից լրիվությամբ կսպառվեն,

- Իսկ եթե փոքրիկը առողջական խնդիրներ ունենա, և չի լինի բժշկական օգնության ոչ մի միջոց,

- Եթե հանգամանքերի բերումով հանկարծ չկարողանամ մայրական կաթ տալ բալիկիս, ապա ինչպե՞ս եմ կերակրելու, չէ որ կանթնախառնուրդներ ևս չկան,

- Բացարձակ չունենք մանկական խնամքի և հիգիենայի պարագաներ:

Ինքս ինձ ամեն օր տրվող այս անսպառ հարցերը մնում են անպատասխան, որոնք միայն ավելի են խորացնում ցավը ու մեղավորության զգացողությունը երեխաներիս առջև:

Ունեմ 4 տարեկան որդի: Ում պիտի բացատրեմ, թե ինչու չկան իր սիրելի ուտելիքները, քաղցրավենիքն ու պաղպաղակը: Այսօր ասում է «Մամ, որ ճանապարհները բացեն, տորթ կթխես, լա՞վ»: Իսկ ես դառը ժպիտով համաձայնվում եմ, մտածելով, ինչ է հասկանում 4 տարեկան երեխան թե ինչ է շրջափակումը:

Այս ամենը ստիպում է գիտակցել, որ չես կարողանում երեխաներիդ համար ապահովել այն կյանքը ինչ մտածել ես, ու դա կապված է ոչ թե գումարի կամ քո կարողությունների հետ, քանի որ դրա համար կարծես արել ես ամեն բան` ունես աշխատանք, գումար, տուն, առողջ ընտանիք … Միակ պատճառը հայրենիքումդ ապրելու ընտրությունն էր …

Արդյո՞ք ես տեսում եմ իմ ու ընտանիքիս ապագան Արցախում:

«Ապագա» - բառ, որը չեզոքանում է այս անորոշության մեջ: Անորոշություն, որը հյուծում է:

Գիտակցում եմ, որը վաղը հնարավոր է ավելի վատ լինի: Սակայն, սրտի խորքում պահվում է մի փոքրիկ հույս` իմ հայրենիքում, իմ տանը խաղաղ և երջանիկ ապրելու հույսը: Հույս, որ ծլում է այս հողից, և օգնում է դիմակայել …»։