Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտել Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ Թրամփին Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանԴատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը հող հանձնելու, Սև լճի, Կիրանցի մասին․ ՀՃԿ անդամ Նառա Գևորգյան Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ․ Նաիրի Սարգսյան Հայոց պետությունը եղել է մինչև ձեզ և կլինի ձեզնից հետո. Արշակ ԿարապետյանՄեր պատանդառված հայրենակիցների ազատման վերաբերյալ կարևոր դիտարկում. Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ուզում է վերահսկել Հայաստանի վառելիքի շուկան․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա Ղահրամանյան Սրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի. Էդմոն ՄարուքյանՀայաստանում թոշակը ցածր է, դեղերը՝ թանկ․ Ցոլակ Ակոպյան Բանակը պետք է կոփի, ոչ թե փայփայի. և հարցն ամենևին գլխարկը չէ, այլ գաղափարը. Ա.ՂուկասյանՄեկը տալիս է ու ստեղծում, մյուսը՝ վերցնում ու յուրացնումԹույլ առաջնորդը քաղաքացիների փողը ծախսում է իր համար. ուժեղ առաջնորդն իր սեփական փողն է ծախսում քաղաքացիների համարՀայաստանը՝ մեծ սպորտային երկիր Ֆիզմաթ դպրոցի սաներ Արսեն Մակարյանն ու Սարգիս Առաքելյանը նվաճել են ոսկե մեդալներ
Հասարակություն

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում վաղը տպագրվելու է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը․ Իվետա Տոնոյան

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Շարունակելով ամենշաբաթյա հանրային հաշվետվության մեր ավանդույթը՝ ներկայացնեմ մեր թիմի վերջին օրերի կատարած աշխատանքը և առաջիկա օրերի կարևոր թեմաները։
 
1․  «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում երիտասարդների համար հայտարարված մրցույթի արդյունքներն ամփոփվել են՝ հայաստանյան պայմանների համար աննախադեպ արդարության սկզբունքով։ Մի՛ զարմացեք, այդպես հնարավոր է, և դա մեր սկզբունքային գործելաոճն է բոլոր հարցերում։ Չեմ ուզում ստույգ թիվն ասել, թե քանի հոգի են ստացել մրցանակներ։ Շուտով կգա այդ օրը։ Մենք, մեր թիմը, մասնակիցները՝ բոլորս մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվում այդ օրվան։ Ավելացնեմ միայն, որ հաշվի առնելով լավ գաղափարների, լավ ծրագրերի, իսկապես շատ հետաքրքիր առաջարկների քանակը՝ Գագիկ Ծառուկյանն իր հրապարակային խոստմանը համաձայն էապես մեծացրել է նախապես պլանավորված մրցանակային ֆոնդը։
 
2․  «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում վաղը տպագրվելու է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որն իր խորությամբ Հայաստանի ստրատեգիական զարգացման ամբողջական ծրագիր է։ Կոնկրետ առաջարկներով, կոնկրետ գաղափարներով, կոնկրետ լուծումներով այս ծրագիրը Հայաստանի հետպատերազմյան վերականգնման և ազգային խեղճությունը հաղթահարելու լրջագույն փաստաթուղթ է։
 
3․ Առաջիկայում տպագրվելու են նաև այլ հեղինակավոր գործիչների, ոլորտային մասնագետների աշխատանքները, որոնք նոր լուծումներ, նոր գաղափարներ են առաջարկում։ Մենք ուրախ ենք, որ «Առաջարկ Հայաստանին» նախագիծը դառնում է, կամ արդեն իսկ դարձել հայկական ինտելեկտուալ պոտենցիալի հավաքատեղի։ Սա նախագիծ է, որը հնարավորություն է տալիս մարդկանց իրենց գաղափարներով, իրենց առաջարկներով մասնակիցը դառնալ երկրի վերականգնմանը։ Եվ հատուկ ուզում եմ շեշտել՝ սա մեկ քաղաքական թիմի, մեկ կուսակցության, մեր առաջնորդի համար չէ։ Սա Հայաստանի, հայկական աշխարհի, հայ ժողովրդի համար է։
 
4․  Շաբաթվա հաշվետվությունս ուզում եմ ավարտել Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության ընթացքի տեղեկատվությամբ։ Այս շաբաթ հազարից ավել կամավորներ մասնակցել են աշխատանքներին՝ Հայաստանի բոլոր մարզերից և սփյուռքի բազմաթիվ երկրներից։ Կամավորների հերթագրումն այս պահին էլ լայն թափով շարունակվում է։ Հատիսի գագաթին եղանակային պայմանների պատճառով կարող են առաջանալ որոշ դժվարություններ, բայց մենք անելու ենք հնարավոր ամեն բան մեր հայրենակիցների ցանկությունը կամ գուցե երազանքը կատարելու համար։ Շինարարական աշխատանքները նույնիսկ ձմռանը չեն դադարելու։ Մեր ժողովուրդը սիրեց այս նախագիծը, Քրիստոսի արձանը իսկապես դարձավ Ազգային կառույց։