Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը

Իմ տղեն դիրք լքող չի․ գերեվարվածի մայր

Ադրբեջանի զինված ուժերի կողմից երեկ՝ օգոստոսի 16-ին, գերեվարված վարժական հավաքի մասնակից 40-ամյա Գագիկ Ոսկանյանը Երևանի բնակիչ է, ամուսնացած չէ։

Oragir.News-ն այսօր զրուցել է գերեվարված պահեստազորայինի մոր՝ Աշխեն Ավետիսյանի հետ, վերջինս մանրամասներ է հայտնել կատարվածից։

«Համացանցից իմացանք դեպքի մասին, հետո կարդացինք, որ տղաս վիրավոր է, ոտքին են խփել։ Իմ երեխուն դիրքից են տարել, ոչ թե նա է ինքնակամ լքել դիրքը։ Մեկ ասում են՝ գնացել է զուգարան, այնտեղից են տարել, մեկ ասում են՝ լքել է, բայց իմ երեխուն պոստից են տարել, որովհետև անտերություն է, ո՛չ ղեկավար ունենք, ո՛չ հրամանատար»,- նշեց նա։

Գերեվարված Գագիկի մայրը պատմեց, որ զինկոմիսարիատից թուղթ են ստացել, որ որդին օգոստոսի 3-ին պետք է վարժական հավաքների մեկնի։

«Օգոստոսի 3-ին գնացել է, 5 օր անցավ, եկավ, լողացավ, ասաց՝ մեզ տանում են Ջերմուկ ու գնաց։ Սկզբում գնացել են Արարատ, այնտեղից էլ քշել են Ջերմուկի սարերը, որտեղ լիքը թուրքեր են, նրանք Ջերմուկի բարձունքները գրավել են, իրենց «տունն» է»,- պատմեց տիկին Աշխենը։

Նրան զայրացրել է այն հանգամանը, որ տղան պատրաստակամ մեկնել է հավաքների, սակայն այսօր ՊՆ-ն կատարվածը ներկայացնում է որպես դասալքություն․

«Իմ անունից ասեք, որ իմ տղան դասալիք չէ, իմ տղան դիրք լքող չէ, տղայիս դիրքից են տարել։ Սկզբում գրեցին՝ դիրքը լքել է, հետո փոխեցին՝ իբր անհայտ հանգամանքներում, հետո էլ՝ կարող է դատեն»։

Տիկնոջ խոսքով՝ մինչ այս պահը ոչ մի պաշտոնյա չի այցելել իրենց։

«Իշխանության որևէ ներկայացուցիչ մեզ չի հանդիպել, չի զանգել։ Մենք ենք գնացել այստեղ-այնտեղ, դիմել Կարմիր խաչ, որ գործին ընթացք տան, բայց ասացին՝ արդեն հայց են ներկայացրել։ Սպասում ենք։ Աստված գիտի՝ էլ կտեսնե՞մ երեխուս, կխոսե՞մ հետը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Այդ հաղորդագրությունից քիչ անց ադրբեջանական կողմը հաղորդեց, թե կա գերեվարված հայ անձ: Ադրբեջանական կողմի հայտարարությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի ուշ հրապարակեցին գերեվարված տղամարդու լուսանկարն ու տվյալները՝ Գագիկ Աշոտի Ոսկանյան, 1983 թվական։

Նշենք նաև, որ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան։

Անի Ներկարարյան