Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսին
Քաղաքականություն

Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրամիության կողմից Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հիբրիդային արագ արձագանքման խմբի ուղարկման նախաձեռնությունը միանգամից բացում է մի շարք խորքային և քաղաքական, ինստիտուցիոնալ, տեղեկատվական ու աշխարհաքաղաքական շերտեր ընդգրկող հարցադրումներ։ Այս երևույթը, առաջին հայացքից ձևակերպվելով իբրև աջակցություն՝ նպատակաուղղված Հայաստանի ընտրական մեխանիզմների և տեղեկատվական անվտանգության ամրապնդմանը, ներառում է դրսից ներգործության, արտաքին վեկտորների բախման ու վստահության սահմանները վերասահմանող հանգույց։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հերթական հայտարարությունը, թե նման խումբը պետք է աջակցի Հայաստանի վարչապետի աշխատակազմին և Անվտանգության խորհրդին՝ կիբերհարձակումներին և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլ յացիաներին դիմակայելու համար, առաջին հայացքից կարող է թվալ Հայաստանին օգնելու և ժողովրդավարությունը զարգացնելուն միտված քայլ։ Բայց իրականում այն շատ հակասական (մեղմ ասած) նախաձեռնություն է, քանի որ բացահայտում է մի շարք հակադիր ընկալումներ և շահերի բախումներ։ Ժամանակակից աշխարհում «հիբրիդային սպառնալիք» հասկացությունը լայնորեն կիրառվում է՝ նկարագրելու համար այն գործողությունները, որոնք միավորում են ռազմական, կիբեր, տեղեկատվական և քաղաքական գործիքակազմերը՝ առանց դասական պատերազմի սահմանները հատելու։ Այս մոտեցումը հատկապես ակտիվորեն կիրառվել է եվրոպական քաղաքական դիսկուրսում՝ վերջին տարիներին ձևավորելով այն ընկալումը, որ ժողովրդավարական գործընթացները, այդ թվում՝ ընտրությունները, կարող են ենթարկվել արտաքին միջամտությունների ոչ միայն ֆիզիկական, այլ նաև տեղեկատվական և կիբեր մակարդակներում։

Սրա շրջանակներում ԵՄ-ի կողմից նման խմբերի ուղարկումը տարբեր երկրներ ներկայացվում է որպես «դիմակայունության» բարձրացման միջոց, ինչը նախկինում կիրառվել է նաև Մոլդովայում։ Այդ մոդելը ենթադրում է պետական ինստիտուտների կարողությունների զարգացում՝ ճգնաժամերի կառավարման, ապատեղեկատվության դեմ պայքարի և կիբերանվտանգության ոլորտներում։ Սակայն ինչպես Մոլդովայի դեպքում, այնպես էլ Հայաստանի պարագայում այս նախաձեռնությունը ընկալվում է ոչ միանշանակ, և հասարակական ու քաղաքական ամենատարբեր շերտերի կողմից սուր քննադատությունների թիրախ է դառնում։ Քննադատական դիրքորոշում ունեցող շրջանակները նշում են, որ այստեղ առկա է որոշակի պարադոքս՝ արտաքին ազդեցություններից պաշտպանելու նպատակով հրավիրվում է մեկ այլ արտաքին դերակատար, ինչը կարող է ոչ թե ամրապնդել, այլ հակառակը՝ թուլացնել վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ։

Այս տրամաբանության համաձայն, եթե ընտրական համակարգը պաշտպանության տակ է դրվում արտաքին ուժի ներգրավմամբ, ապա ինքնին առաջանում է հարց՝ որքանո՞վ է այդ համակարգը ինքնուրույն և արդյո՞ք այն հենց արտաքին ազդեցություն չէ։ Այս հարցադրումը հատկապես կարևոր է փոքր և միջին պետությունների համար, որտեղ ինքնիշխանության հարցը հաճախ սերտորեն կապված է ներքաղաքական լեգիտիմության հետ։ Քննադատները նաև ընդգծում են, որ «հիբրիդային պատերազմի» գաղափարը երբեմն օգտագործվում է որպես քաղաքական գործիք՝ ստեղծելու համար արտաքին սպառնալիքի ընկալում, որը կարող է ծառայել ներքաղաքական նպատակների։

Այս տեսանկյունից առաջ է քաշվում այն պնդումը, որ նման նախաձեռնությունները կարող են օգտագործվել իշխանությունների կողմից՝ սեփական դիրքերը ամրապնդելու կամ ընդդիմադիր ուժերի գործունեությունը սահմանափակելու համար՝ հղում անելով արտաքին միջամտությունների վտանգին։ Սա հատկապես ընդգծում է «քարտ-բլանշի» գաղափարը, ըստ որի, արտաքին աջակցությունը կարող է վերածվել անվերապահ քաղաքական աջակցության, ինչը կարող է խաթարել մրցակցային քաղաքական դաշտը ու դեռ ավելին՝ վնաս հասցնել Հայաստանի ժողովրդավարությանը։ Նման իրողությունն այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ, քան արտաքին միջամտություն Հայաստանի ներքին գործերին։

Հայաստանի դեպքում ընտրություններից առաջ ԵՄ-ի կողմից ֆինանսավորման և հատուկ առաքելությամբ խումբ ուղարկելու հարցը ձեռք է բերում նաև աշխարհաքաղաքական չափում։ Երկիրը գտնվում է բարդ տարածաշրջանային միջավայրում, որտեղ տարբեր ուժային կենտրոններ ունեն իրենց շահերը և ազդեցության մեխանիզմները։ Այս պայմաններում ցանկացած արտաքին դերակատարի ակտիվացում ներքաղաքական գործընթացներում անմիջապես ընկալվում է նաև որպես աշխարհաքաղաքական ազդակ։

Մյուս կողմից՝ իրականում հիբրիդային սպառնալիքի հնարավորությունը չափազանցված է, ԵՄ-ն Հայաստանի օրվա իշխանությունների հետ միասին այն հորինում է, միֆականացնում, «հիբրիդային» թշնամու կերպար ստեղծում, իսկ հետո ցույց է տալիս, թե «քաջաբար» պայքարում է դրա դեմ։ ԵՄին ընդհանրապես Հայաստանի ժողովրդավարությունը հետաքրքիր չէ, այլ միայն տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդումն է հետաքրքիր։ Արդյունքում ստացվում է, որ հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ փաստացի իրականացվում է հիբրիդային միջամտություն:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում