Աննա Հակոբյանի ցուցադրած Էյնշտեյնի գիրքը հայտնվել է Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողի մոտ. Լուսանկարներ
Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են օրեր առաջ գերեվարված ՀՀ ԶՈւ պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանին։ Ոսկանյանի հետ հանդիպման լուսանկարներում, որոնք հրապարակել է ադրբեջանական կողմը, սեղանին դրված է Ալբերտ Էյնշտեյնի այն նույն գիրքը, որով վերջերս լուսանկարվել էր և գրառում կատարել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Գրում է Aysor.am-ը:
Աննա Հակոբյանը լուսանկարը հրապարակել էր հունիսի 15-ին և գրել. «Ֆիզիկայից բան չեմ հասկանում, դժվար էլ հասկանամ, եւ այնուամենայնիվ ինձ Ալբերտ Էյնշտեյնի օգնությունն է հարկավոր, ընկալելու համար «օֆիսների» գրավիտացիոն ուժն ու տարածաժամանակային հատկությունները, եւ անցողիկ էակների վրա դրանց ազդեցության հարաբերականության տեսությունը»:
Այն շապիկի վրա, որը կրել էր Աննա Հակոբյանը, գրված է. «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»:

























ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...