Կոռնիձորի սահմանային հատվածում ստեղծվել է հումանիտար կայան․ Վարդան Սարգսյան
ԼՂ-ի ժողովրդին հումանիտար օգնություն հասցնելու հարցն այս պահին օրհասական է: Այդ մասին Կոռնիձորի սահմանային հատվածում ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Կոռնիձորի սահմանային հատվածում այսօր բացվել է հումանիտար կայան, որը նախատեսված է հումանիտար օգնությանը միանալու ակցիաների շրջանակում օտարերկրյա լրատվամիջոցների, հյուրերի համար՝ որպես կայանման վայր:
«Որպես խորհրդանշական վայր դարձած Կոռնիձորի սահմանային հատվածը, որտեղ գտնվում են բեռնատարները, պարբերաբար տեղի են ունենում այցելություններ նաև միջազգային մեր գործընկերների, միջազգային լրատվամիջոցների կողմից, տարբեր հասարակական-քաղաքական շրջանակների կողմից, և սա կայանման, ժամանման վայր է, որտեղ մեր գործընկերները կարող են գալ»,- ասաց նա:
Վարդան Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռը, որն ուղեկցում էր Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը, արդեն հասել է Կոռնիձորի սահմանային հատված: Ռուս խաղաղապահներն այդ մասին տեղյակ են: Իսկ թե ինչ տեսակի հումանիտար օգնություն է ուղարկվել, կներկայացվի ավելի ուշ՝ ֆրանսիական պատվիրակության ասուլիսի ժամանակ:
«Հույս ունենք, որ միջազգային իրազեկվածության բարձրացումը, որի շրջանակում կարող ենք դիտարկել նաև, իհարկե, բարեկամ Ֆրանսիայից ուղարկված այս հումանիտար ուղեբեռի միացումը Կառավարության հումանիտար նախաձեռնությանը, նոր ազդակ, նոր շունչ կհաղորդի այս գործընթացին, և հնարավոր կլինի որևէ կերպ մեղմել ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամը»,- ասաց նա:
Վարդան Սարգսյանը նաև ընդգծեց՝ ԼՂ-ում իրավիճակը վատթարանում է ժամ առ ժամ, ուստի աշխատանքները շարունակվում են, որպեսզի գոնե հումանիտար ճգնաժամը, որը միտում ունի վերաճելու հումանիտար աղետի, որևէ կերպ մեղմվի:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան