Հայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր Ավետիսյան
Իրանում տեղի ունեցող իրադարձություններում կա մի հետաքրքիր և ողբերգական դրվագ․ ԱՄՆ ուղիղ հարվածներով ոչնչացնում է, սպանում է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին, բայց միանգամից գտնվում են մարդիկ, ովքեր, հասկանալով, որ հաջորդը իրենց և իրենց ընտանիքի անդամներին են ոչնչացնելու, դարձյալ նշանակվում են պաշտոնների և շարունակում ծառայել իրենց պետությանն ու ժողովրդին։ Սա, իհարկե, հերոսական դրվագ է, անձնազոհության դրվագ է, սեփական անձն ու ընտանիքը հանուն պետության և ժողովրդի զոհելու հայրենասիրական ակտ է։
Հիմա ինձ հետաքրքիր է՝ Հայաստանում ամեն գնով իշխանության, պաշտոնի ձգտող, պաշտոնի համար գրեթե ամեն ինչի պատրաստ շատ քաղաքացիները պատրա՞ստ են ծանր իրավիճակներում իրենց անձը, իրենց ընտանիքները զոհել հանուն պետության և ժողովրդի։ Այն մարդիկ, ովքեր ամեն գնով ձգտում են պաշտոնի, եթե իմանան, որ պաշտոնը միայն պետության հաշվին աշխարհը շրջագայելու, փող աշխատելու, բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորություններից զատ նաև իր մեջ սեփական անձն ու ընտանիքը հանուն երկրի ու պետության զոհաբերելու ռիսկեր է պարունակում՝ կցանկանա՞ն նման պայմաններում պաշտոն ունենալ, թե՞ ոչ։
Ի դեպ, ժողովուրդ ջան, Իրանի պաշտոնյաները, որոնց վերացնում է Ամերիկան, իրականում նրանցից շատերը շատ կրթված և բանիմաց մարդիկ են։ Օրինակ՝ Ալի Լարիջանին լուրջ գիտնական էր, շատ մեծ փիլիսոփա։ Նա մի քանի գիրք էր գրել Էմանուել Կանտի մասին և համարվում էր աշխարհի լավագույն Կանտի մասնագետներից։ Նա նույնիսկ իր թեկնածուականն ու դոկտորականն էր պաշտպանել Էմանուել Կանտի ստեղծագործությունների հիման վրա։
Այսինքն՝ կարելի է ասել՝ Իրանը կորցրեց իր լավագույն նվիրյալներից մեկին, բայց մարդկությունը կորցրեց նաև մեծ գիտնականի և մեծ մտավորականի, և Իրանի պաշտոնյաների մեջ նման մասշտաբի կարդացած, բանիմաց և իսկապես խորիմաստ մարդիկ բավականին շատ են։
Մհեր Ավետիսյան




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան