Եվրոպայում արևային էներգիան աճել է 13 տոկոսով
2023 թվականի առաջին կիսամյակում Եվրամիությունում արդյունահանվող գեներացիայի կրճատում է տեղի ունեցել, ինչը գտնվում է ամենացածր մակարդակում դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Փոխարենը քամին և արևային էներգիան շարունակել են իրենց աճը, ընդ որում, եթե քամին աճել է ընդամենը 5 %-ով, ապա արևային գեներացիան 13 %-ով։
Մինչ Եվրամիությունում հիդրոէներգետիկան և ատոմային էներգետիկան վերականգնվում են անցած տարվա պատմական մինիմումից հետո, Եվրամիությունը սկսել է գիտակցել, որ պահանջարկը վերականգնելու և միաժամանակ էներգետիկ անցում ապահովելու համար պետք է արագացնի մաքուր էներգիայի ներդրումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով վերականգնվող էներգիայի աղբյուրների ինտեգրացիայի ճանապարհին խոչընդոտների վերացմանը։
Դեռևս որևէ տեղեկություն չկա, թե ինչու է քամու էներգետիկան աճել ընդամենը 4,8 %-ով՝ 2022 թվականի առաջին 6 ամիսների համեմատությամբ, մինչդեռ արևային էներգիայի աճը բավական զգալի է։ Արևային էներգիայի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13 %-ով՝ գերազանցապես Եվրոպայի հարավային երկրների՝ Պորտուգալիայի, Իսպանիայի, Հունաստանի և Իտալիայի շնորհիվ։ Այս երկրներն ավելի արևոտ են, ավելի մեծ հնարավորություններ ունեն և բացի այդ պետություններում չափազանց դյուրացել են արևային վահանակների տեղադրումը, ինչը զգալի խթան է հանդիսացել արևային էներգիայի զարգացման համար։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անիտա Պողոսյան




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Երկրաշարժ Հայաստանում
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով