ՀՖՖ-ն և IDBank-ը կշարունակեն համագործակցությունը ևս 1 տարով
ՀՖՖ-ն և IDBank-ը կշարունակեն համագործակցությունը ևս 1 տարով: Այդ կապակցությամբ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հյուրընկալել էր IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանին:

Վերջինս արդեն իսկ ստացված է համարում ՀՖՖ-ի հետ համագործակցությունը: «Դրա ապացույցը նաև մեր տղաների հաղթանակներն են, որոնք, հուսով ենք, շարունակական կլինեն, համենայնդեպս ես սրտանց մաղթում եմ, որ այդպես լինի։ Ուրախ եմ փաստել, որ համագործակցության պայմանագիրը երկարաձգվել է ևս մեկ տարով, ավելին՝ Հայաստանի Պրեմիեր լիգան կրում է IDBank Պրեմիեր լիգա անունը, ինչը մեզ համար անչափ ուրախալի է։ Հուսով ենք, որ IDBank-ի և ՀՖՖ-ի միջև այս համագործակցությունը ևս կնպաստի բնակչության էլ ավելի լայն զանգվածներում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության աճին և միջազգային ասպարեզում հայկական ֆուտբոլի ճանաչելիության բարձրացմանը», - նշեց Մհեր Աբրահամյանը:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շեշտեց վստահելի ու կայուն գործընկեր ունենալու կարևորությունը: «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան անչափ ուրախ է IDBank-ի հետ համագործակցության շարունակականության և նոր հորիզոններ բացելու առումով: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակելու է դինամիկ զարգանալ: Շատ կարևորում ենք այն փաստը, որ նոր գործընկերոջ հետ համագործակցությունը սկսելուց հետո Հայաստանի հավաքականը բավականին հաջող մրցելույթներ է ունենում: Հույս ունենք, որ այդ մրցելույթները կշարունակվեն և մեր ֆուտբոլիստները երկրպագուներին նոր ուրախալի րոպեներ կպարգևեն», - իր խոսքը եզրափակեց ՀՖՖ նախագահը:
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Երկրաշարժ Հայաստանում
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի