Շնորհակալ եմ Լեմկինի ինստիտուտին՝ կատարած լուրջ աշխատանքի և անտարբեր չլինելու համար. Ռուբեն Վարդանյան
Եվս մեկ կարևոր հաստատություն՝ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը 126 էջանոց զեկույց է հրապարակել և ահազանգ հնչեցրել Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ցեղասպանության վտանգի վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Նա նաեւ նշել է. «Ինստիտուտը «Արցախի Հանրապետությունում ցեղասպանության հանցագործության ռիսկի գործոնների և ցուցիչների մասին» զեկույցը հրապարակել է սահմանված ժամկետից շուտ՝ նշելով, որ դա պայմանավորված է Արցախի Հանրապետությունում օրեցօր ահագնացող հումանիտար ճգնաժամով, որն առաջացել է Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով։
«Հույս ենք հայտնում, որ այս զեկույցը կնպաստի ամբողջ աշխարհի վճռականությանը՝ պաշտպանելու արցախահայության կյանքն ու ինքնությունը, կանխելու հայերի 2-րդ ցեղասպանությունը, ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա»,-մասնավորապես ասվում է զեկույցում:
Ինստիտուտը միջազգային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անդամ երկրներին մի շարք առաջարկներ է ներկայացնում՝ ընդգծելով դրանց հրատապ իրականացման կարևորությունը՝ Արցախում հայերի սովամահությունն ու բռնի տեղահանումը կանխելու համար։
Շնորհակալ եմ Լեմկինի ինստիտուտին և մասնագիտական խմբին՝ կատարած լուրջ աշխատանքի և անտարբեր չլինելու համար:
Զեկույցի ամփոփիչ մասի հայերեն տարբերակը հասանելի է հետևյալ հղումով։




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Երկրաշարժ Հայաստանում
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի