Արևային էներգիան փրկում է Մադագասկարը
Մադագասկարի բազմաթիվ գյուղերում և քաղաքներում տեղական բնակչությունը երկար տարիներ օգտագործում է մոմերը և չնչին քանակությամբ արևային էներգիան։ Հատկապես հեռավոր գյուղատնտեսական տարածքները լուրջ խնդիրներ ունեն էլեկտրականության մատչելիության հետ կապված, ավելին խնդիրներ ունեն նույնիսկ մայրաքաղաք Անտանանարիվուն, որտեղ հոսանքը չափազանց թանկ արժե, էլ չասած ձեռնարկությունների և ֆերմաների մասին, որոնք չեն կարողանում տարրական հասարակ հարցերը կարգավորել։
Եվ դեռևս 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ստեղծված «Power Africa» ծրագիրը 1,2 միլիոն դոլար է հատկացրել փոքր էներգացանցերի և արևային վահանակների տեղադրման համար։ Դրանց շնորհիվ գյուղերի մի զգալի մասում կարողացել են մեծ տարածքներ հատկացնել և արևային փոքրիկ ֆերմաներ ստեղծել, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն հոգալ կոնկրետ բնակավայրի կարիքները, այլ նաև մարդկանց օգնում են գումար վաստակել, ընդ որում գումարները տրվում են միայն վերականգնվող էներգիայի աղբյուրների համար, ոչ միայն արևային վահանակների, այլ նաև քամու, հողմային էլեկտրակայանների և հիդրոէլեկտրակայանների համար։
Հատկապես 2023 թվականից ԱՄՆ ՄԶԿ-ն որոշել է գումարներ ավելացնել մի քանի անգամ և դրանք օգտագործել հիմնականում արևայաին էներգիայի համար։
Մադագասկարը լինելով աֆրիկյան մերձրևադարձային երկիր՝ արևի խնդիր չունի, փոխարենն ունի ջրի խնդիր, ուստի և հիդրոէլեկտրակայաններն ինրենց չեն արդարացնում, սակայն արևային վահանակները, որոնք հիմնականում դրվում են տների և ձեռնարկությունների տանիքներին, իսկական փրկություն են դարձել մադագասկարցիների համար։
Հայաստանի Հանրապետությունն ունի արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն՝ «Սոլարոնը»։
Անահիտ Գասպարյան




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Երկրաշարժ Հայաստանում
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի