Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Աշխարհ

«Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ պարտական չէ և չպետք է արդարանա. ամեն ինչում մեկ անձ է մեղավոր և Մոսկվայում գիտեն նրա անունը». Քսենիա Սոբչակը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուս լրագրող, հաղորդավար Քսենիա Սոբչակն իր յութուբյան պաշտոնական ալիքում «Осторожно Новости» հաղորդման շրջանակում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին: Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասները: 

Հաղորդավարուհին ամփոփ կերպով ներկայացրել է՝ ինչպես են սկսվել Ադրբեջանի կողմից ռազմական հարձակումները, ներկայացրել այս պահին պաշտոնական հայտարարված զոհերի թիվն ու նշել, որ ՀՀ-ն հայտարարել է, որ չի պատրաստվում միջամտել հարցին:

«Ասվում էր, որ ՌԴ-ն տեղյակ է եղել ադրբեջանական կողմից ռազմական գործողությունների մասին, բայց հետագայում այդ տեղեկությունները հերքվել են Մարիա Զախարովայի կողմից: Զախարովան նաև հայտնել է, որ հույս ունեմ, որ խնդիրը կկարգավորվի խաղաղ ճանապարհով, բայց Ադրբեջանը հայտնեց՝ խաղաղություն միայն հնարավոր է հաստատել, երբ Ստեփանակերտում բարձրացվի սպիտակ դրոշ»,- ասում է Սոբչակը: 

Քսենիա Սոբչակը նշում է, որ դեռևս այս տարվա գարնանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Ի՞նչ այլ ելքեր ուներ Նիկոլ Փաշինյանը: ՌԴ-ն չունի միջոցներ, որ որևէ բան երաշխավորի Ղարաբաղի հարցում, իսկ Հայաստանը դեռևս «չի կազդուրվել» 44-օրյա պատերազմում պարտությունից հետո և Հայաստանը չունի ուժեր պատերազմելու»,- նշում է նա: 

Սոբչակը նաև անդրադարձել է Եվլախում կայացած բանակցություններին և ռուսական կողմի մեկնաբանություններին: 

««Արցախ» բառը դառնում է աշխարհաքաղաքական անցյալ: Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ նշում էր՝ ՌԴ-ն լքում է Հարավային Կովկասը: Բնականաբար, ՌԴ-ում չափազանց դժգոհ էին այս հայտարարություններից, բայց հանրային կերպով ոչ-ոք չի արձագանքել Փաշինյանին: Հետագայում Փաշինյանը նշել է, որ Արցախում խաղաղապահների ներկայությունը տապալված է և հայտնել է, որ Հայաստանն այլևս չի կարող Ռուսաստանն ընդունել որպես ապահովության երաշխիք: Մեդվեդը ևս արձագանքել է իրավիճակին՝ նշելով, որ վարչապետի ավարտը լավ չի լինելու: Մարգարիտա Սիմոնյանը ևս անդրադարձել է իրավիճակին նշելով՝ Ռուսատանը ոչ մեկին ոչինչ պարտական չէ և չպետք է արդարանա. ամեն բանում մեկ անձ է մեղավոր և Մոսկվայում գիտեն նրա անունը»,- նշել է Քսենիա Սոբչակը: