Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Աշխարհ

Չեխիան Ռուսաստանին անվանել է երկրի գլխավոր սպառնալիքը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Չեխիայի պաշտպանության նոր ռազմավարության մեջ Ռուսաստանը համարվում է երկրի համար ամենալուրջ սպառնալիքը, փաստաթուղթն արդեն հաստատվել է հանրապետության Անվտանգության խորհրդի կողմից, հոկտեմբերին սպասվում է կառավարությունում քվեարկություն, հաղորդում է Seznam Zprávy պարբերականը։

«Պաշտպանության նոր ռազմավարությունը Ռուսաստանը ներկայացնում է որպես Չեխիայի համար ամենալուրջ սպառնալիքը։ Հակամարտության դեպքում, ասվում է, պետք է հաշվի առնել, որ Չեխիան կդառնա կարևոր տրանսպորտային զարկերակ դաշնակից ուժերի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պարբերականը նշում է, որ նոր ռազմավարությունը լիովին հաշվի է առնում Ուկրաինայի հակամարտությունը։

«Չեխիայի կամ ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրներից որևէ մեկի վրա ռազմական հարձակման հավանականությունը ամենաբարձրն է Սառը պատերազմի ավարտից ի վեր: Երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը ամենալուրջ վտանգը կներկայացնի Չեխիայի և նրա դաշնակիցների անվտանգությանը...

Չեխիայի պաշտպանական քաղաքականության հիմնական խնդիրն է պատրաստվել երկարաժամկետ, բարձր ինտենսիվությամբ պաշտպանական պատերազմին տեխնոլոգիապես զարգացած, միջուկային զենքով զինված թշնամու դեմ»,- ասվում է պաշտպանության նախարարության փաստաթղթում, որտեղ ուրվագծվում են պաշտպանության նոր ռազմավարության հիմնական դրույթները, այս փաստաթուղթը հրապարակման տրամադրության տակ է։

Փաստաթուղթը կոչ է անում ստեղծել լավ զինված և պատրաստված զինված ուժեր և նախապատրաստել Չեխիայի տարածքը դաշնակիցների մեծ թվով զորքերի հնարավոր տեղափոխմանը։ Նոր ռազմավարության մեջ նշվում է նաև, որ Չեխիայի պաշտպանությունը չի կարող ապահովել միայն պրոֆեսիոնալ զինվորականները։

Չորեքշաբթի օրը Չեխիայի կառավարությունը հաստատել է 2024 թվականի պաշտպանության բյուջեն, որն առաջին անգամ կկազմի ՀՆԱ-ի 2%-ը (6,8 մլրդ դոլար)՝ ՆԱՏՕ-ի նվազագույնին համապատասխան: