Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանը կարող է թիրախավորել և վերահսկել Հայաստանի ջրային ռեսուրսները․ Ավետիք ՔերոբյանՔո կյանքում ամենինչն է դեղին, բայց ժողովուրդը մյուս գույներն էլ է տեսնում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մեկ հնարավորություն ունի Հայաստանը 2026-ին. Արսեն ՎարդանյանԻնչո՞ւ եք սուգը դիտավորյալ սեղմում բանակի հաղթական տոնի կողքին. Աննա ՂուկասյանՆախկինում իրենց «հայրենիքի պաշտպան» հռչակածներն այսօր լուռ նստած են աթոռներին․ Ցոլակ ԱկոպյանՎերջին արցախցիներին վտարեցի՞ն Ստեփանակերտից Հայ վիրտուոզները․ տաղանդի ճանապարհը դեպի մեծ բեմԽայտառակություն էր, երբ Հայաստանը ներկայացնող թիվ մեկ պաշտոնատար անձը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի թիվ մեկ ախոյանին ու մարդասպանին. Արմեն ԱշոտյանԴիտորդներին ճնշելու են. Փաշինյանի նոր մտահղացումը Թրամփի երկիմաստ գրառումը. Զենք՝ Ադրբեջանին, էներգիա՝ Հայաստանին Փաշինյանը կատարում է ադրբեջանցի ոստիկանի գործառույթ․ Հովհաննես ԻշխանյանՔննչական կոմիտեն պետք է գործադիր իշխանությունից անկախ լինի․ Ավետիք ՉալաբյանՆովոանենկայի շրջանային հիվանդանոցը տարեկան կխնայի մոտ 800,000 լեյ շնորհիվ արևային էներգիայիԸնտրական վերահսկողության նոր կանոնները՝ ժողովրդավարության նահանջի՞ հաշվինՍոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» «Հանուն հիշողության և կեղծ օրակարգի դեմ»Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ»
Հասարակություն

Հայաստան-Թուրքիա հանդիպման գիշերը միջադեպ է եղել. ինչու է ՀՖՖ-ն լուռ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 9-ին ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց «Եվրո-2024»-ի ընտրական մրցաշարի արտագնա հանդիպումը D խմբի առաջատար Թուրքիայի ընտրանու հետ:

Բնականաբար, տեղի ունեցած հանդիպումը իրենից ենթադրում էր սպորտային միջոցառում՝ թաքնված քաղաքական աստառով:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայկական հավաքականից եւ նրանց հետ Թուրքիա մեկնածները պատմել են, որ սեպտեմբերի 9-ին Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում Հայաստանի ազգային հավաքականի եւ Թուրքիայի ընտրանու հանդիպման նախորդ գիշերը թուրք երկրպագուները սուլոցներով, աղաղակներով շրջապատել են այն հյուրանոցը, որտեղ անցկացրել են գիշերակացը հայ ֆուտբոլիստները:

Աղմկելով նրանք նպատակ են հետապնդել թույլ չտալ ֆուտբոլիստներին քնել, հանգստանալ եւ հաջորդ օրը հավուր պատշաճի խաղալ մարզադաշտում:

Դրանից զատ, բոլորս էլ տեսանք, որ հանդիպման ընթացքում բազմաթիվ ագրեսիվ գործողություններ կատարվեցին հենց մարզադաշտում մեր ֆուտբոլիստների հետ (սուլոցներ, հայհոյանքներ, շշերի նետում ֆուտբոլիստների վրա եւ այլն):

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ ճշտելու, թե ՀՖՖ-ն այս առնչությամբ ինչ քայլեր է ձեռնարկել:

Ինչու՞ Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ դրոնով դաշտի վերեւում դուրս բերված Արցախի դրոշը Ադրբեջանը համարում է «սադրանք» եւ դիմում ՈՒԵՖԱ՝ որպես բողոք, իսկ ՀՖՖ-ն որեւէ բողոք չի ներկայացրել թուրքերի վարքագծի եւ անօրինականությունների մասով:

Այս առումով՝ «ձայն բարբառո հանապատի»: ՀՖՖ-ն նախ խոստացավ հնարավորինս արագ պատասխանել պաշտոնական հարցմանը, որը ուղարկվել էր մեր կողմից, ապա պարզապես ցուցաբերեց մեռելային լռություն, ինչպես հատուկ է իշխող քաղաքական ուժին, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթը օրերս գրել էր»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում