Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով
Հասարակություն

Արայիկ Հարությունյանի նկատմամբ Բաքվում բռնnւթյnւն է կիրառվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայ ժողովուրդն այս օրերին թերեւս պատմության ամենածանր եւ ամենաամոթալի էջերից մեկն է ապրում: Հայկական երկրորդ պետությունը՝

Արցախը, ամբողջությամբ հայաթափված է, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ «գլխատված»:

Բազմաթիվ ծանր հանցագործությունների հեղինակ, մարդասիրական բոլոր նորմերը ոտնահարած ագրեսոր Ադրբեջանը առեւանգել եւ շինծու մեղադրանքներով ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանին, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լեւոն Մնացականյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին եւ Արցախի նախկին երեք նախագահներին:

Երեկ էլ Ադրբեջանն իր ներքին լսարանի քիմքը շոյելու, իսկ հայ հասարակության վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար տարածել էր նախագահներին բերման ենթարկելու կադրերը:

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով այս տեսանյութերը, արձանագրեց, որ ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ակնոցի ապակին կոտրված է, իսկ մի տեսանյութում արդեն Հարությունյանի ակնոցը չկար: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ նրա նկատմամբ Բաքվում բռնություն է կիրառվել:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՄԻՊ աշխատակազմ՝ պարզելու՝ արդյոք արձանագրել են բռնության այս ակնհայտ փաստը, եւ ինչ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ: ՄԻՊ աշխատակազմից, հղում կատարելով սեպտեմբերի 29-ին տարածած իրենց հաղորդագրությանը՝ Ռուբեն Վարդանյանի գերեվարման վերաբերյալ, ասացին, որ գերեվարված պաշտոնյաների ու մյուս քաղաքացիների խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվում են:

Թե կոնկրետ ինչ եւ երբ են արել, օմբուդսմենի գրասենյակից չասացին: Թերեւս առարկայական ոչինչ էլ չի անում ՔՊ-ի պաշտպան դատախազ օմբուդսմենը»: