ՀՀ-ին 15 տարի առաջարկում էինք գնալ փոխզիջման ու Բաքվին հանձնել 5 շրջանները․ Պուտին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները՝ կրկին հայտարարելով, որ ժամանակին հայկական կողմին փոխզիջումներ են առաջարկվել։ Ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի հանդիպման ժամանակ՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանն իր հայ ընկերներին վերջին 15 տարիների ընթացքում առաջարկել է փոխզիջման գնալ՝ Ղարաբաղի շուրջ հինգ շրջան վերադարձնել Ադրբեջանին, երկուսն իրեն պահել և այդպիսով պահպանել տարածքային կապը Հայաստանի և Ղարաբաղի միջև։
«Բայց մեր հայ գործընկերները նորից ու նորից ասում էին. «Ոչ, սա որոշակի սպառնալիքներ կստեղծի մեզ համար»։ Մենք մեր հերթին ասում էինք՝ լսեք, Ադրբեջանն աճում է, տնտեսությունը զարգանում է, նավթ ու գազ արտադրող երկիր է, 10 միլիոն բնակչություն ունի, եկեք համեմատենք պոտենցիալները։ Քանի դեռ կա նման հնարավորություն, մենք պետք է գտնենք այդ փոխզիջումը: Մենք մեր հերթին կընդունենք համապատասխան որոշումներն Անվտանգության խորհրդում և երաշխավորելու ենք բնական կերպով ձևավորվող Լաչինի միջանցքի անվտանգությունը»,- նշել է ՌԴ նախագահը։
Սակայն հայկական կողմը շարունակում էր պատասխանել ոչ և խոսել պայքարելու մտադրության մասին։
Իրադարձություններն ի վերջո վերաճեցին զինված բախումների 2020 թվականին։ Իսկ ՌԴ նախագահի միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ինչ-որ պահի ադրբեջանական զորքերը կանգ կառնեն։
«Ճիշտն ասած, մտածում էի, որ հարցը լուծված է, զանգեցի Երևան, ասացին՝ չէ, թող ադրբեջանցիները հեռանան Ղարաբաղի ոչ նշանակալից տարածքից, որտեղ ադրբեջանական զորքերը մտել էին։ Ասում եմ՝ ի՞նչ եք անելու։ Էլի նույն արտահայտությունը՝ «Մենք կռվելու ենք»։ Ասում եմ՝ լսեք, մի քանի օրից կհայտնվեն ձեր ամրությունների թիկունքում՝ Աղդամի մոտ, և ամեն ինչ կավարտվի։ Ասում էին, որ շարունակելու են կռվել»,- ասել է ՌԴ նախագահը։
Ի վերջո ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։ Ի վերջո, Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Շուշի մտնելուց հետո մարտերը կդադարեն, նշել է նա։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...