Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Աշխարհ

Ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը Ղարաբաղում ավելի քան պահանջված կմնա. ՌԴ ԱԳՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը Ղարաբաղում ավելի քան պահանջված կմնա։ Այս մասին ՌԲԿ-ի հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Իրավիճակը հողի վրա բավական դինամիկ է։ Ղարաբաղի շատ բնակիչներ ծանր որոշում են կայացրել հեռանալ այնտեղից։ Բայց միաժամանակ ես ելնում եմ այն բանից, որ ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը կմնա ավելի քան պահանջված։

Ռուսական խաղաղապահ զորակազմը վիթխարի դեր է խաղացել, նախ՝ սեպտեմբերի 20-ի հրադադարի ձեռքբերման եւ Ղարաբաղի բնակիչներին մինչեւ արտագաղթը օգնության ցուցաբերման հարցում։ Մեր զինվորականներն ուղեկցել են տարհանված շարասյուներին՝ կարգ ու անվտանգություն ապահովելով։ Ցավոք, մեր վեց զինծառայողներ զոհվեցին իրենց ծառայողական պարտքը կատարելիս։  Մենք խորապես ցավում ենք դրա համար։

Ղարաբաղի հայերի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ շփումները նույնպես վարվում են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Շատ բարդ հարցերի համալիրը եւս լուծվում է ռուս խաղաղապահների աջակցությամբ։

Մեր զորակազմի դերը անհրաժեշտ է, եւ ես կարծում եմ, որ հետագայում եւս այն անհրաժեշտ կլինի։ Նախ՝ մնում է այն հարցը, որ իրենց հանգիստ զգան այն բնակիչները, որոնք ինչ-որ փուլում կորոշեն վերադառնալ։ Եվ խաղաղապահների առկայությունը այդ մարդկանց համար հանգստության լրացուցիչ գործոն կլինի։ Այնպես որ, ես չէի ասի, թե ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը Ղարաբաղում սպառվել է։ Հարցը, թե ինչպիսին կարող էին լինել այդ զորակազմի այստեղ գտնվելու հետագա մոդալությունները, կքննարկվի եւ կորոշվի Մոսկվայի եւ Բաքվի միջեւ»,- ասել է նա։