Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Աշխարհ

Գազայի հատվածում էսկալացիան կարող է տևել առնվազն 10 օր. Իրաքի ԱԳ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գազայի հատվածում էսկալացիան կարող է տևել առնվազն 10 օր, Իրաքն ակնկալում է, որ ռազմական գործողությունները չեն տարածվի հարևան երկրների վրա. այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում։  

«Մենք կարծում ենք, որ, ցավոք, Գազայում ընթացող ռազմական գործողությունները կարող են տևել առնվազն 10 օր»,- նշել է Հուսեյնը։

Իրաքի արտգործնախարարը նաեւ հույս է հայտնել, որ Գազայի հատվածում հակամարտությունը չի ազդի հարեւան պետությունների վրա։ 

«Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունները կարող են հանգեցնել կրակի տարածմանը և կլանել հարևան պետություններին», - հավելել է նա:

Բացի այդ, ըստ Հուսեյնի, «այդ ռազմական գործողությունները դադարեցնելու և պաղեստինյան խնդրի արդարացի լուծում գտնելու համար» անհրաժեշտ է միջազգային միջամտություն։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից ենթարկվել է աննախադեպ հրթիռային հարձակման։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի գրոհայինները զանգվածային հրթիռային հարձակումներից հետո ներթափանցել են Իսրայելի հարավային սահմանային շրջաններ։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության մասին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ երկիրը պատերազմական վիճակում է և հայտարարել է պահեստազորների համատարած մոբիլիզացիա։ Ըստ ԶԼՄ-ների, իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով Իսրայելի բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է  900-ի:

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ շաբաթ առավոտից Գազայի հատվածում եւ Հորդանան գետի արեւմտյան ափին իսրայելցի զինվորականների գործողությունների հետեւանքով զոհվել է 788, վիրավորվել մոտ 4,1 հազար մարդ։

Ալ-Քասամ բրիգադները (Համասի ռազմական թեւը) հայտնել են, որ գերի են վերցրել տասնյակ իսրայելցի զինվորականների և սպաների: ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Մուսա Աբու Մարզուկն ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ավելի քան 100 քաղաքացիներ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ, գերի են ընկել և պահվել Գազայի հատվածում։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ արեց կողմերին կանգնեցնել Իսրայելի և Պաղեստինի միջև արյունահեղությունը և ռազմական գործողությունները։