Ալիևի շանտաժը
Ընդամենը մի քանի օր առաջ էինք կանխատեսել, որ Ադրբեջանն առավելագույնը ստացել է արևմտյան հարթակներից ու հիմա խաղը տեղափոխում է ռուսական հարթակ:
Սա ավելի քան ակնհայտ է, որովհետև կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Ալիևը նախընտրում է խոսել ոչ թե Միշելի կամ Մակրոնի, այլ տարածաշրջանում, գետնի վրա ռեալ ազդեցություն ունեցող Պուտինի և Էրդողանի հետ:
«Եթե Երևանը հրաժարվի ռուսական միջնորդությունից, այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև ուղիղ բանակցությունները»,- ասել է Ալիևը՝ հավելելով, թե «Հայաստանի վարչապետը 6 ժամ թռնում է Գրանադա, այնտեղ անհասկանալի հանդիպման մասնակցում, բայց չի կարողանում 2-3 ժամով Բիշքեկ թռչել: Սա նշանակում է, որ Հայաստանը խաղաղություն չի ուզում»։
Այս համատեքստում միանգամայն ոչ ադեկվատ մոտեցում է ցուցաբերում Երևանը, որն, ըստ էության, վարչապետի ու ԱԳ նախարարի մակարդակով բոյկոտում է Բիշքեկում այսօր մեկնարկող ԱՊՀ գագաթնաժողովը, հետևաբար նաև՝ Լավրով- Միրզոյան- Բայրամով բանակցությունները:
«Վաղը Բիշքեկում նախատեսված են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները», - երեկ հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի արտաքին հարաբերությունների գծով օգնական Յուրի Ուշակովը։
«Իհարկե քննարկվելու է Ղարաբաղի շուրջ ստեղծված կացությունը։ Օրակարգում են Ղարաբաղի հայերի՝ Ադրբեջանի իրավական դաշտ խաղաղ ինտեգրման և միջազգայնորեն ճանաչված իրավունքների և ազատությունների պահպանման հարցերը», - նշել է Ուշակովը՝ հավելելով, որ՝ «ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը պատրաստ է նպաստել դրան»։
Այսպիսով՝ Մոսկվան հասկացնում է, թե չի շտապում իր զորախումբը դուրս բերել Ղարաբաղի տարածքից:
Ի դեպ, Ուշակովն ասել է, թե Պուտինը կհանդիպեր նաև Փաշինյանի հետ, եթե վերջինս մեկներ Բիշքեկ:
Մեր կարծիքով՝ ճիշտ կլիներ ոչ թե բանակցություններից խուսափելը, այլ նրանց սեփական օրակարգով մասնակցելը, ինչը թույլ է տալիս կառավարել ռիսկերը:
Վահրամ Բագրատյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...