Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Աշխարհ

Բայդենը կոչով դիմել է հանրությանը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսրայելից ԱՄՆ վերադառնալուց անմիջապես հետո, Իսրայել- Համաս հակամարտության հոկտեմբերյան մեկնարկից մոտավորապես երկու շաբաթ անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմեց ԱՄՆ-ի քաղաքացիներին: Նախագահի ավելի քան տասնհինգ րոպեանոց ելույթի կենտրոնում՝ մեկ ռուս-ուկրաինական պատերազմն էր, մեկ՝ Իսրայել-Համաս հակամարտությունը:

«Համասը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց նրանք ընդհանուր մի բան ունեն»,- վստահ է ԱՄՆ-ի նախագահը. «Նրանք երկուսն էլ ցանկանում են ամբողջությամբ ոչնչացնել հարևան ժողովրդավարությունը...»:

ԱՄՆ-ից աշխարհագրորեն շատ հեռու թվացող այս հակամարտություններում Իսրայելի ու Ուկրաինայի հաջողությունը կենսական նշանակություն են ԱՄՆ ազգային անվտանգության համար, կարծում է ԱՄՆ -ի նախագահը.

«Պատմությունը ցույց է տվել, երբ ահաբեկիչներն ու բռնակալներն անպատիժ են մնում, նրանք ավելի շատ քաուս ու մահ են բերում»,- վստահեցրել է նախագահ Բայդենը՝ հավելելով. «Իրանը աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայոււմ ու աջակցում է Համասին, մենք նրանց պատախանատվության կենթարկենք»:

«Ահա թե ինչու վաղը ես պատրաստվում եմ Կոնգրես ուղարկել հրատապ բյուջետային հարցում՝ ֆինանսավորելու Ամերիկայի ազգային անվտանգության կարիքները, որոնք պետք է աջակցեն մեր կարևոր գործընկերներին, այդ թվում՝ Իսրայելին և Ուկրաինային: Դա խելացի ներդրում է, որը սերունդների անվտանգության համար է վճարվում», - ուղերձում նշել է Բայդենը:

«Համասը չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդին», վստահ է ԱՄՆ -ի նախագահը. «Համասը պաղեստինցիներին օգտագործում է որպես կենդանի վահան, և այդ մարդիկ տառապում են նրանց պատճառով»: Նախագահ Բայդենը վստահեցրեց նաև՝ Գազայում ապրող մարդիկ մարդասիրական օգնության, սննդի և դեղորայքի կարիք ունեն, և իր այցի շրջանակում Իսրայելի ու Եգիպտոսի ղեկավարության հետ համաձայնության է եկել՝ ՄԱԿ-ը օգնություն կուղարկի Գազայի գոտում ապրողներին:

Հիշեցնենք, որ նախագահը ուղերձով դիմեց Վաշինգտոնից՝ Սպիտակ տան խորհրդանշական օվալ սենյակից, որտեղից նա սովորաբար դիմում է երկրի համար հատուկ նշանակություն ունեցող հարցերին անդրադառնալիս: Սա այս տարի նման ձևաչափով Բայդենի երկրորդ ուղերձն էր: Նախագահը դիմել էր ամերիկացիներին նաև այս տարվա հունիսին՝ պետական պարտքի շուրջ առաջացած ճգնաժամի ժամանակ: